Գլխավոր » 2011»Հոկտեմբեր»19 » Հայաստանը նվազագույն աշխատավարձի չափով վերջինն է Եվրոպայում
15:55
Հայաստանը նվազագույն աշխատավարձի չափով վերջինն է Եվրոպայում
Տնտեսական վերլուծության «РИА-Аналитика» կենտրոնի զեկույցի համաձայն, եվրոպական 29 երկրների վարկանիշում Հայաստանը նվազագույն աշխատավարձի մակարդակով զբաղեցնում է վերջին տեղը: Մեկնակետ է ընտրվել այն ցուցանիշը, որից ցածր վարձատրություն օրենքով արգելվում է:
Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձը 86,8 դոլար է: Վերջից հաջորդ տեղերում են Մոլդովան` 95,4 դոլար, Ադրբեջանը` 108,1 դոլար:
Ռուսաստանը 165 դոլարով 23-րդ տեղում է: Առաջատարը Լյուքսեմբուրգն է, որտեղ նվազագույն աշխատավարձը 2513 դոլար է: Առաջին եռյակում են նաեւ Իռլանդիան` 2090 դոլար, եւ Բելգիան` 2064 դոլար, հաղորդում է Дело.ua-ն: Հոդվածը՝ news.am-ի