ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Երեքշաբթի, 19.05.2026, 07:32
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ Կրթություն դպրոց Армения Երեւան ереван Yerevan աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար վաճառք продажа ուսումնական պլան ամառային ժամանակ Ապրիլի 7 ներկիր ինքդ աշխատատեղեր ճանապարհային երթեւեկության նշաններ справочник Genocide ապրիլի 24 ցեղասպանություն Геноцид 24 апреля լճեր հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի ոչ աշխատանքային օր սահմանադրություն տոներ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն եկեղեցական տոներ AntiVirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր Ванадзор ժամերի փոփոխություն աշուն Ավանգարդ սրճարան google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն աշխատանք տոնավաճառ Մայրամուտ Զատիկ пасха քաղաքապետարան տոն Քաղաքային այգի Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди Հայաստան փրկարարական ծառայություն Armenia Սուրբ ծնունդ բռնցքամարտ чемпионат Twitter Facebook Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն Ապարան մայիսի 28 Ղարաքիլիսա Վարդան Դոլմաջյան Vardan Dolmajyan Սանթուր Լոռու մարզպետ Ռուսաստան քաղաքապետ Vitamin club Վիտամին ակումբ 2012 ԱՄՆ սպիտակ հրաշքներ չեմպիոն աշխարհի առաջնություն կառավարություն Հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария սոցիալական փաթեթ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2012 » Փետրվար » 06 » Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր
14:44
Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր
2012-ի Հայաստանի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվում է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար

Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր: Այդ շրջանում իշխանություններին հաջողվեց շոշափել հանրային կյանքի միանգամից մի քանի ուղություններ՝ բնակչության անապահով խավեր, այդ թվում զինվորական ծառայությունն անցած երիտասարդներ, գյուղացիներ և նույնիսկ պետական ծառայողներ:

PanARMENIAN.Net - Այսպիսով, մեր պաշտոնյաներն արդեն գալիք շաբաթվա կեսին կստանան երկար սպասված սերտիֆիկատներ, որոնք կհեշտացնեն նրանց կյանքը և խթան կդառնան, որպեսզի նրանք ավելի լավ աշխատեն: 2012-ի Հայաստանի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվում է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար: 2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար:

Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքի անմիջական անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետևյալ սոցիալական ծառայություններից` բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում:

Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատել է ֆերմերներին աջակցելու պետական ծրագիրը: Հայաստանի ռեզերվային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է 1,3 մլրդ դրամ` ֆերմերների կողմից 12 600 տ անհրաժեշտ դիզվառելիքի ձեռքբերմանն աջակցելու համար: Ըստ նրա, դիզվառելիքի բաշխումը կսկսվի 2012թ փետրվարի 15-ից, որպեսզի ֆերմերները կարողանան պատշաճ կերպով իրականացնել գարնանային աշխատանքներ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ արդեն երկրորդ տարին է կառավարության ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության ոլորտը: «Կառավարության այսօրվա որոշմամբ մենք մեկնարկում ենք նոր ծրագիր, որը բոլոր համայնքների համար մատչելի է դարձնում դիզվառելիքը: Դա թույլ կտա ընդլայնել ցանքատարածքները և հանդիսանում է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի ձևավորման հիմք»,-ընդգծել է նա: Ինչպես հայտնել է վարչապետը, ֆերմերներին դիզվառելիքը վաճառվելու է լիտրի դիմաց 350 դրամով և արդեն ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, որը վերջին եռամսյակի ընթացքում ամենաէժան գներն է ներկայացրել և հնարավորություն ունի այդ դիզվառելիքը համայնքներին հասցնելու:

Այսուհետ կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն սոցիալական հարցերը, մանավորապես, կրթության մատչելիության բարձրացումը բնակչության անապահով շերտերի համար: Այդ մասին փետրվարի 2-ին, բացելով նիստը, հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, կրթության հասանելիության բարձրացումն ինչ-որ առումով կնպաստի աղքատության հաղթահարմանը: «Այն ընտանիքները, որոնք չեն կարող կրթություն տալ երեխաներին, ավելի հաճախ են բախվում աղքատության հետ: Այսուհետ մեր ծրագրերն ուղղվելու են կրթության հասանելիության ապահովմանը Հայաստանում»,-ասել է նա:

Հայաստանի կառավարությունը մտահոգված է բանակում ծառայած երիտասարդների հետագա ճակատագրով: «Երբ երիտասարդը ծառայում է բանակում ու վերադառնում է, նրա առջև հարց է առաջանում, թե ինչպես է դասավորվելու նրա հետագա ճակատագիրը»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այսուհետ, բանակում կաշխատեն յուրաքանչյուր զինծառայողի հետ, որոշելու համար նրա ցանկություններն ու հնարավորությունները հետագա կյանքը դասավորելու համար, աջակցություն կցուցաբերվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան որոշում կայացնել ու շարունակել կրթությունը: «Դա նշանակում է, որ ծնողները, բանակ ուղարկելով իրենց երեխաներին, պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կկարողանա հոգալ նրանց հետագա ճակատագրի մասին»,-հավելել է վարչապետը:

Բայց ահա կնվազի արդյոք երկրում աղքատությունը բնակչության գրագիտությունը բարձրացնելու հաշվին և երբ դա տեղի կունենա, առայժմ դժվար է ասել, քանի որ հարցը երկրում անցկացվող քաղաքականության հետևողականության մեջ է և, ամենագլխավորը, կոռուպցիայի դեմ պայքարի:

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտում: 1427 | Ավելացրեց: andy | Տեգեր: կառավարություն, օգնություն, գյուղատնտեսություն, սոցիալական փաթեթ, Վանաձոր | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2012  »
Եկ Եք Չր Հն Ուր Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Դուք օգտագործում եք...
Ընդամենը պատասխան: 159

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.97.14.80

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026