Գլխավոր » 2011»Մայիս»17 » Հայաստանում i.root-servers.net սերվեր է տեղադրվել
22:14
Հայաստանում i.root-servers.net սերվեր է տեղադրվել
«Արմենիան դեյթաքոմ քոմփանին» (ADC) եւ Netnod ընկերությունը Հայաստանում տեղադրել են i.root-servers.net սերվեր: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ADC-ից, Հայաստանում եւ տարածաշրջանում սա առաջին DNS Root սպասարկիչն է, որը կնպաստի DNS ծառայության հուսալիությանը եւ պահուստայնության բարձրացմանը հայաստանյան եւ տարածաշրջանի ինտերնետից օգտվողների համար:
ADC-ի տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանի խոսքով, նոր սարքերի տեղադրումը կնպաստի Հայաստանում եւ տարածաշրջանում ինտերնետի ենթակառուցվածքի զարգացմանը: «Аnycasting-ը այսօր արդեն իսկ կայացած մեթոդ է է, որն ուղված է բարելավելու DNS -ի հուսալիությունը եւ պահուստայնությունը: DNS Root սպասարկչի տեղադրումը օգնում է լուծելու Հայաստանում ինտերնետ հասանելիության հարցը: Մենք ակնկալում ենք նորանոր նմանատիպ ծառայությունների տեղադրում մոտակա ամիսներին»,- ասել է նա։
Netnod-ի գործադիր տնօրեն Քուրտ Էրիկ Լինդքվիստը եւս նշել է, որ i.root-servers.net-ի տեղադրումը Հայաստանում կբարձրացնի DNS ծառայությունների արագագործությունը եւ պահուստայնությունը ողջ տարածաշրջանում։
Նշենք, որ Root սերվերները ինտերնետի DNS (domain name system) համակարգի կարեւոր մասերից մեկն են, որոնք տեղեկատվություն են ապահովում բարձրագույն մակարդակի անվանական տիրույթների (TLD) սպասարկիչների մասին (օրինակ` .am, .com, .org, .info, .ru). Համակարգիչները այս տեղեկատվությունն օգտագործում են վեբ հասցեները, էլ. փոստերը գտնելու եւ այլ տեսակի ինտերնետային գործառույթներ իրականացնելու համար: Տեղադրված սարքավորումները ավելի կարագացնեն հասցեների որոնման եւ տեղորոշման աշխատանքը։