Գլխավոր » 2011»Հուլիս»26 » Հայաստանն առաջին անգամ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
11:12
Հայաստանն առաջին անգամ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում անցկացվող թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին ոչ ոքի` 2:2 հաշվով: Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:
Հայաստանը 9 տուրում վաստակեց 14 միավոր եւ 2 միավորով առաջ անցավ Ուկրաինայից: Հայաստանը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հոդվածը՝ news.am-ի
P.S. «Տեղեկատու Վանաձոր»-ը շնորհավորում է մեր թիմին փայլուն հաղթանակի առթիվ...