Գլխավոր » 2011»Հոկտեմբեր»6 » «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով միջոցառումներ նվիրված «Գրադարանավարի օրվան»
14:46
«Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով միջոցառումներ նվիրված «Գրադարանավարի օրվան»
ՀՀ Կառավարության որոշմամբ` 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ` Գրադարանավարի օրվա կապակցությամբ` «Հայ Գրատպության 500-ամյակին» ընդառաջ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թ. «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության գրադարաններում անցկացվում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը: Սույն ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում` ակտիվորեն արձագանքելով գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը: Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազամկերպություններ են, այլև տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր` գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի միջև: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը` ստանալով համաժովրդական արձագանք: Ինչպես նախորդ տարի այս տարի ևս սույն ծրագիրն իր մեջ ներառում է բազմաբնույթ միջոցառումներ. կլոր սեղաններ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ` գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ: Կկազմակերպվեն նաև գրքերի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ, գրական-երաժշտական երեկոներ, գրքի տոնավաճառներ: «Հայ գրատպության 500-ամյակի» և ՅՈՒՆԵՍԿՕ-ից կողմից 2012 թ. «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների նախաշեմին` վերանորոգվում և վերազինվում են հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգայինմանկական գրադարանները, ինչպես նաև ՀՀ մարզերի` Արագածոտնիի, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզային գրադարաններում: «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրն այս տարի կանցկացվեն. • Հայաստանի ազգային գրադարանում, • Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, •Երաժշտագիտական գրադարանում, • Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, • Երևանի համայնքային գրադարաններում, • ՀՀ մարզային և համայնքային գրադարաններում: Ս. թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում` <<Գրադարանավարի օրվան>> նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի ազգայաին գրադարանի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Զարգարյանը և նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Լուիզա Բերբերյանը:
Հոդվածը՝ mincult.am-ի
Միջոցառումների ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից՝ ԾՐԱԳԻՐ 2011