Գլխավոր » 2011»Ապրիլ»26 » Գագիկ Ծառուկյանն այցելել է Նազիկ Ավդալյանին. Չեմպիոնուհին «Նաիրի» հիվանդանոցից տեղափոխվում է «Էրեբունի»
20:45
Գագիկ Ծառուկյանն այցելել է Նազիկ Ավդալյանին. Չեմպիոնուհին «Նաիրի» հիվանդանոցից տեղափոխվում է «Էրեբունի»
Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է ավտովթարի ենթարկված ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Նա նշեց, որ Ավդալյանը գտնվում է առողջապահության ոլորտի լավագույն մասնագետների հսկողության ներքո: «Ամեն ինչ արվում է` մարզիկին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Անհրաժեշտության դեպքում նրա բուժումը կկազմակերպվի նաեւ արտասահմանում»,-ասաց Գալստյանը:
Նշենք, որ Նազիկ Ավդալյանը Գյումրիից տեղափոխվել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ ներկա պահին տեղափոխվում է «Էրեբունի» հիվանդանոց:
Հիշեցնենք, որ չեմպիոնուհին այսօր` ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։
Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:
Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել: