Փետրվար 22, 2011 | 21:45
Ոստիկանության «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքի ծառայողները փետրվարի 21-ի
երեկոյան «Քոբեր-Թումանյան» գծահատվածից, շարժակազմերի անվտանգ երթեւեկությունն
ապահովող սարքավորումներ եւ երկաթյա գամեր գողանալու կասկածանքով, Ձորագետ գյուղի
մոտակայքում գտնվող խորտկարանից բերման են ենթարկել 47-ամյա Կարեն Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին
հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունվարի 30-ին նշված գծահատվածից գողացել է
շարժակազմերի անվտանգ երթեւեկությունն ապահովող 475 սարք եւ երկաթյա 34 գամ:Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
|