13 ապրիլի 2011 - 14:00 AMT 09:00 GMT PanARMENIAN.Net
- Ապրիլի 12-ին՝ժամը 09.40-ին, ՝ տեղեկատվություն է ստացվել, որ
Արագածոտնի մարզում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտ,
տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են
մեկնել մեկ մարտական հաշվարկ,մարզային փրկարական վարչության օպերատիվ
խումբը եվ փրկարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում
Ալավերդի-Երևան երթուղու ՛՛Ֆորդ՛՛ մակնիշի 26-83 Լ պետհամարանիշի
միկրոավտոբուսը (վարորդ՝ Գագիկ Մարգարյան, ծնվ. 1978թ.) դուրս է եկել
ճանապար-հի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչև հրշեջ-փրկարարների կանչի
վայր հասնելը` ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից, PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԻ նախարարությունից:
Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել են 12 ուղևոր: Թեթև մարմնական
վնասվածքներ են ստացել երկուսը`1983թ.-ին ծնված Մարտին Ավետիսյանը և
1961թ.-ին ծնված Աիդա Սարգսյանը: Տուժածները տեղափոխվել են Ապարան քաղաքի
հիվանդանոց, որտեղ ստացել են 1-ին բուժօգնություն և դուրս գրվել:
Հոդվածը՝ Panarmenian.net-ի
|