ՈՐԴԻՆ ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է ՀՈՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Փետրվարի
20-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծ 9/է հասցեում սպանություն
է եղել: 21-ամյա Տիգրան Ղուբաթյանը կացնահարել ու սպանել էր 51-ամյա հորը` Սերյոժա
Ղուբաթյանին: Ըստ նախնական տվյալների, լուրեր էին տարածվել, որ Տիգրան Ղուբաթյանը
հոգեկան շեղում ունի, գրանցված է եղել Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում:
Սակայն այս տվյալները հերքեց դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, նշելով, որ Տիգրանը
երբևէ իրենց դիսպանսերում հաշվառված չի եղել.
-Մանկության տարիներին նևրոզ է տարել,
բայց դա հոգեկան շեղում չի նշանակում, Այս պահին Տիգրանը մեր դիսպանսերում է
մեկուսացված` ոստիկանության որոշման հիման վրա միայն,-ասաց Գայանե Քալանթարյանը:
Հարևանները ևս հավաստեցին, որ Տիգրանի
մոտ երբևէ հոգեկան շեղում, կամ տարորինակ երևույթներ չեն նկատել: Ավելին`
միահամուռ նշում էին, որ նա շատ շնորքով, լավ ու հանգիստ տղա է, բայց այ հայրը…. հոր մասին խոսելիս "հարբեցող" պիտակն էր
գերակշռում:
Սպանության
առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:
Նարինե Մաթևոսյան
22.02.2011
Աղբյուր՝ http://migtvr.am/arm/index1.php?id=325
|