Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում տեղադրել են լեգո (Lego)
կոնստրուկտորներից կառուցված՝ աշխարհի ամենամեծ աշտարակը՝ հերթական անգամ
սահմանելով ռեկորդ։
31,19 մ բարձրությամբ աշտարակի պատրաստման աշխատանքներին մասնակցել են
երեխաներ, սակայն մեծերը նույնպես օգնել են, քանի որ աշտարակի տեղադրման
ժամանակ օգտագործվել է վերամբարձ կռունկ, գրում է Բի–Բի–Սի-ն։
Կառույցի համար օգտագործվել է 500 հազար մանր տարր։ Մինչ այդ ռեկորդը
շարունակում էր պահել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, բայց բրազիլացիներին
հաջողվեց 25 սմ–ով անցնել չիլիացիներից։
Աշտարակի կառուցումը տևել է 4 օր։ Կառույցի վերջին տարրի տեղադրումը
հանդիսավոր կերպով կատարել է բրազիլական ֆուտբոլի վետերան Կաֆուն։
|