Գլխավոր » 2011»Մայիս»4 » Բեն Լադենի հուղարկավորությունը նկարել են, բայց չեն ուզում ցուցադրել
14:10
Բեն Լադենի հուղարկավորությունը նկարել են, բայց չեն ուզում ցուցադրել
Մահմեդական հոգեւորականները վրդովմունք են հայտնել, թե ինչպես են ամերիկացիները հուղարկավորել բեն Լադենին` բաց ծովում, այլ ոչ հողում, ինչպես պահանջում է կրոնը:
Կղերականները հայտարարել են, թե նման «թաղումները» վիրավորանք են իսլամական ավանդույթների նկատմամբ եւ կարող են վրեժ հարուցել:
Ամերիկյան ներկայացուցիչները հնչեցրել են «ծովային հուղարկավորության» երկու հիմնական պատճառ: Նախ, չէին ցանկանում, որ «Ալ-Քաիդայի» ղեկավարի գերեզմանը վերածվեր ահաբեկիչների ուխտատեղիի: Նաեւ, ամերիկացիները ժամանակ չունեին տարբեր երկրների հետ բանակցություններ վարելու եւ նրանց տարածքում հուղարկավորությունն իրականացնելու հարցում:
ԱՄն-ում փորձում են նաեւ հանգստացնել մահմեդականներին, թե պահպանվել են բոլոր ավանդույթները:
Արդեն հայտնի է, որ թաղումը նկարվել է տեսախցիկով, եւ այժմ Սպիտակ տանը վիճում են դրանց հրապարակման շուրջ, քննարկումներին մասնակցում է նաեւ ԱՄՆ նախագահը:
Անանուն աղբյուրները չեն բացառել, որ դրանք առաջիկայում ցուցադրվեն` վերջնականապես ցրելու բեն Լադենի մահվան կասկածները: