Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում այսօր հանդես կգա Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին իր Boom-Boom երգով։ Երգի հեղինակը Ապրիկոտան է։ Էմմին հանդիսատեսի դատին կներկայանա 4-րդ համար ներքո։
Եզրափակիչում ելույթ կունենան Ռուսաստանի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ալբանիայի, Թուրքիայի, Սերբիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մալթայի, Սան-Մարինոյի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Հունգարիայի, Պորտուգալիայի, Լիտվայի, Ադրբեջանի ու Հունաստանի ներկայացուցիչները։ Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա վաղը, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին։ Հայաստանն առաջին անգամ «Եվրատեսիլին» մրցույթին մասնակցել է 2006թ.: Այդ ժամանակ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Անդրեն Without your love երգով, 2007-ին՝ Հայկոն իր Antytime You Need երգով։ Նրանք երկուսն էլ զբաղեցրին 8-րդ տողը։ 2008թ. 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սիրուշոն՝ մրցույթին ներկայացնելով «Քելե, քելե» երգը։ 2009թ. Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրին Ինգա և Անուշ Արշակյանները: Նրանք զբաղեցրին 10-րդ հորիզոնականը, իսկ 2010թ. Հայաստանը ներկայացրեց Եվա Ռիվասը, որն իր «Ծիրանի կորիզ» երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։