ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 21.11.2024, 17:31
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Ապրիլ » 20 » Ասպարէզ. Ոգեկոչում՝ Աշխարհով Մէկ
11:13
Ասպարէզ. Ոգեկոչում՝ Աշխարհով Մէկ
Զատիկը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան օրը, այս տարի Ապրիլի 24ին է, որը համընկնել է Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օրուայ հետ: 1915թ. սկսած առաջին անգամն է, որ Ապրիլի 24ը Հայոց Եկեղեցու տօնացոյցով համընկնել է Զատկի Կիրակիին: Յիրաւի, սա իմաստալից համընկնում է, քանզի հէնց հայ ազգի եւ ժողովրդի գոյութիւնը Յարութեան ուժի յատուկ խորհրդանիշ է մահուան աշխարհում: Երբ ամբողջ աշխարհի քրիստոնեաներն այս տարի միեւնոյն օրն են տօնախմբում Զատիկը, դա մեզ բոլորիս համար պատմական հնարաւորութիւն պէտք է լինի՝ Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին յարգանքի տուրք մատուցելու համար:

Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին եւ Հայ ժողովուրդը վկայակոչում են Հայոց Ցեղասպանութեան 96րդ տարելիցը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը եւ Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը կոչ են անում բոլոր անդամ եկեղեցիներին՝ իրենց աղօթքներում եւ 2011թ. Զատկական ուղերձներում յիշատակելու Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերին:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը բարձրացրել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման անհրաժեշտութեան հարցը: 1984 թ. ԵՀԽն հրապարակել է «Հայաստան. շարունակուող ողբերգութիւն» անունը կրող փաստաթուղթը, որը նպաստեց հայ ժողովրդի պատմութեան եւ վերապրած ողբերգութեան ճանաչմանը: Միջազգային հարցերով Եկեղեցիների յանձնախումբը Հայոց Ցեղասպանութեան հարցը բարձրացրել է ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովում՝ յենուելով վերջինիս «Ցեղասպանութիւն ոճրագործութեան կանխման եւ հատուցման հարցի վերանայուած եւ թարմացուած զեկոյցի» վրայ: Ինչպէս նշուել է 2005թ. ԵՀԽի Կենտրոնական Կոմիտէի հանդիպման ընթացքում, ԵՀԽն հաւատացած է, որ «քրիստոնէական տեսանկիւնից դէպի արդարութիւն եւ համերաշխութիւն տանող ճանապարհը պահանջում է այն յանցանքի ճանաչումը, որն իրագործուել է, որպէս յիշողութիւնների դարմանման եւ ներման հնարաւորութեան համար անհերքելի պայման: Ներել նշանակում է ոչ թէ մոռանալ, այլ յետադարձ հայեացք նետել՝ արդարութիւնը, մարդկային իրաւունքների հանդէպ յարգանքը եւ ոճրագործների ու զոհերի միջեւ յարաբերութիւնները վերականգնելու նպատակով»:

2005թ. Ապրիլի 15ին Եւրոպական Եկեղեցիների նախագահութիւնը եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդէս եկան համատեղ հրապարակային յայտարարութեամբ՝ հրաւիրելով բոլոր անդամ Եկեղեցիներին «Ապրիլի 24ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օր դարձնելու եւ մտածելու Հայոց Ցեղասպանութեան 90րդ տարելիցի յիշատակմանը վերաբերող յետագայ պատշաճ քայլեր ձեռնարկելու ուղղութեամբ: ԵԵԿի նախագահութիւնը յետագայում Թուրքիայի կառավարութեանը կոչ արեց հայ եւ թուրք ազգերի միջեւ հաշտեցման գործընթաց սկսելու, որտեղ մեղքի գիտակցումն ու ճշմարտութեան հռչակումը անբաժանելի տարրեր պիտի լինեն»:
Այս տարի Զատկի Կիրակիի հանդէպ մեր մօտեցման ոգով՝ ի Յիսուս Քրիստոս մեր բոլոր հաւատակից եղբայրներին եւ քոյրերին կոչ ենք անում միանալ հայ ժողովրդին՝ հայերի եւ ցեղասպանութեան այլ զոհերի համար աղօթք բարձրացնելով:

Եկէք յիշենք, թէ ինչ ասաց Քրիստոս. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք.

Ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ’ապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի» (Յովհ. 11:25):

Աբօ Պողիկեան
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտում: 1641 | Ավելացրեց: andy | Տեգեր: пасха, զատիկ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 2
    Հյուրեր: 2
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.117.103.185

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024