Հարվարդի համալսարանը 8 տարվա մեջ առաջին անգամ է, որ չի հայտնվել Times Higher Education վարկանշային աղյուսակի առաջին տեղում:
Thomson Reuters գործակալության վարկանիշային ցուցակում/ լավագույն 200 համալսարանների ամենամյա այս վարկանիշը ամենածանրակշիռն է աշխարհում/ այս տարի առաջին տեղն է զբաղեցրել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը:
Իսկ Հարվարդի համալսարանը երկրորդ տեղը կիսել է մեկ այլ կալիֆոռնիական համալսարանի` Ստենֆորդի հետ:
ԱՄՆ բուհերը լավագույն բուհերի մեջ շարունակում են լինել առաջինը:
ԱՄՆ-ից հետո լավագույն համալսարանները Մեծ Բրիտանիայում են` 200 լավագույնից 32-ը:
Ցուցակում ընդգրկված են նաև Նիդեռլանդները, Գերմանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, ՀարաֆայինԱֆրիկան, Բրազիլիան և այլն:
Վարկանշային աղյուսակը կազմվում է 13 չափորոշիչների հիման վրա: Հաշվի է առնվում հետազոտական աշխատանքները, ուսուցումը, գիտելիքների փոխանցումը և միջազգային գործունեությունը: