Գլխավոր » 2011»Ապրիլ»30 » «ԱրմենՏելը» շարունակում է աջակցել մարզերում համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրին
20:26
«ԱրմենՏելը» շարունակում է աջակցել մարզերում համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շարունակում է համագործակցել «Գործարարության զարգացման եւ օժանդակման կենտրոն» ՀԿ-ի հետ եւ աջակցել Վանաձորի տարածքային ինտերնետ կենտրոնին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից, ընկերության աջակցությամբ Ինտերնետ կենտրոնի ուսումնական ծրագրում ներառվել են լրացուցիչ դասեր աշակերտների համար, ծրագրավորման դասընթացներ, մշակվել է ուսուցիչների որակավորման եւ բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման մեթոդիկա: Հետագա համագործակցության շրջանակում կիրականացվեն երկարաժամկետ ծրագրեր` այդ թվում ուսուցիչների համակարգչային գիտելիքների կատարելագործման դասընթացներ, ծրագրավորման մշտական խմբակներ, ինչպես նաեւ Լոռու մարզի մյուս քաղաքներում Ինտերնետ կենտրոնների ստեղծում:
«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերից կցանկանայի առանձնացնել Լոռու մարզի աշակերտների համար ծրագրավորման on-line դասընթացները, որոնց շնորհիվ երկար տարիների ընդմիջումից հետո մեր մարզի թիմը կմասնակցի ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադային: Սա մեծ հաջողություն է մեր աշակերտների համար», - նշել է «Գործարարության զարգացման եւ օժանդակման կենտրոնի» նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը.
Նշենք, որ Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնի ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 350 մարդ: Այդ թվում` Վանաձորի միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշակերտներ, ուսանողներ եւ ուսուցիչներ: Կենտրոնում անցկացվում են նաեւ թեմատիկ սեմինարներ, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքների եւ ինտերնետից օգտվելու դասընթացներ: Ամենամյա վերապատրաստում են անցնում Վանաձորի ձեռնարկությունների հաշվապահներ եւ ֆինանսական մենեջերներ: Համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով անցկացվում են արտագնա ուսուցողական դասընթացներ, մասնավորապես, 2011թ-ի փետրվար ամսից Կենտրոնի մասնագետները անցկացնում են համակարգչային դասընթացներ Դսեղ գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժների համար (Լոռու մարզ):