Գլխավոր » 2011»Ապրիլ»10 » ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ԿՈՒՍԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
23:50
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ԿՈՒՍԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
"Արմենական-ռամկավար ազատական կուսակցության շրջանային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը Լոռու մարզկենտրոնում ներկա էին կուսակցության ատենապետ, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, կուսակցության ԱՄՆ արևելյան թևի ատենապետ Բաբկեն Մկրյանը, Վարուժան Սիրապյանը` Փարիզից, մարզի 5 սկզբնական կազմակերպությունների ատենապետերը, կուսակցության անդամներ, համակիրներ: Ըստ կուսակցության կանոնոկարգի` մարզում գործող ակումբների թիվը, քանի որ 3-ից անց է, հնարավորություն և իրավունք կա ձևավորել մարզային շրջանակ, որը կշաղկապի մարզի բոլոր կառույցները: կուսակցության նորաբաց գրասենյակում գումարվեց նիստ, ընտրվեցին նախագահության անդամներ, հստակեցվեց օրակարգը, ձևավոևվեց մարզային ակումբների անդամներից` 9 հոգուց ընտրված վարչություն, կատարվեց նորընտիր կազմի երդման կարգը: «Սա դառնալու է ոչ միայն կուսակցական կառույց, այլև քաղաքական, ազգային-մշակությաին երկխոսությունների, հանդիպումների ու քննարկումների վայր,- համոզված է Արմենական-ռամկավար ազատական կուսակցության առաջնորդը,- այն, ինչ անվանում են բարոյական կապիտալ, մենք ունենք: Մնումէ այդ ամենը վեր ածել կազմակերպչական կապիտալի»: Մի բան հստակ է. կուսակցությունն անպայման ակտիվորեն մասնակցելու է պետության քաղաքական կյանքին, մասնավորապես` խորհրդարանական առաջիկա ընտրություններին, բայց դա առանձին մասնակցություն կլինի, թե կոալիցիոն դաշինքի մեջ, կպարզվի բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների արդյունքում, որոնք այմ ակտիվորեն վարում է կուսակցությունը. «Եթե կուսակցություն է, պետք ձգտի իշխանության, գոնե իշխանության իր մասով, պատասխանատվություն վերցնի երկրի, պետության կառավարման: Մենք առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին պետք է անպայմանորեն մասնակցենք: Չգիտենք ինչպես կմասնակցենք, բայց մասնակցելու ենք, իսկ հիմա ակտիվ բանակցությունների շրջան է:» Արմենական ռամկավար ազատական կուսակցության Լոռու մարզային շրջանակի ատենապետ ընտրվեց Սեյրան Ղարիբյանը: Մարզային գրասենյակի բացման օրը ևս 8 նորակիրներով համալրվեցին նաև կուսակցության շարքերը: ԱՆՆԱ ՊԵՉԵՆԵՎՍԿԱՅԱ 10.04.2011