Նկարում պատկերված է Վանաձոր քաղաքի Տպագրիչներ 7 համարի շենքը, որը
1988թ-ի աղետալի երկրաշարժից հետո ճանաչվել է 4-րդ կարգի վթարային, այսինքն
քանդման ենթակա։ Սակայն 2001 թ. վերջին ուսումնասիրությունների արդյունքում շենքը ճանաչվում է 3-րդ կարգ, այսինքն ամրացման ենթակա։ Այսօր
շենքում շատ քիչ բնակիչներ են մնացել, մի մասը լքել են իրենց բնակարանները
եւ ապրում են տնակներում: Բացի այն, որ շենքը տանիք չունի, նաեւ
աստիճաններն են ինքնաշեն։ Կան բնակարաններ, որոնք նույնիսկ հատակ չունեն։
Իսկ բնակիչներն ամեն նոր տեղումներից և սելաֆներից հետո սպասում են, որ
շենքը կփլվի իրենց գլխին։ ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Վանաձոր