Գլխավոր » 2011 » Փետրվար » 17 » ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՄԱՆԱԼ
|
Անհրաժեշտ է իմանալ
- Տ.մ.-ը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար
պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն
օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը:
- Եթե տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին
հանձնելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում անձը դիմում է ոստիկանություն`
տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է
տարաժամկետված` դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:
Ուստի, եթե դուք ի վիճակի չեք այդ պահին վճարելու տուգանքը, ապա
կարող էք օգտվել այս իրավունքից և Ճանապարհային ոստիկանության համապատասխան
բաժին ներկայացնելով գրավոր դիմում` տարաժամկետել տուգանքի վճարումը մինչև
6 ամիս ժամկետով: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը խիստ մոտեցում է դրսևորում տուգանքը ժամանակին
չվճարողների նկատմամբ` բարձրացնելով նշանակված տուգանքի չափը:
Մասնավորապես, տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած
անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված
ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ
բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 30 օրվա
ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, իսկ
60 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում
է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման: Տուգանքի գումարի
բռնագանձման համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է 60-օրյա ժամկետը
լրանալուց հետո՝ 120 օրվա ընթացքում դիմել դատարան: Երթեւեկության սահմանված արագության գերազանցման եւ տ.մ.-ների ապակիների
լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար
պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է
համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ: ՃՊԾ տեսուչները կիրառում են
՚Իսկրա-1ՙ արագաչափ: Պահանջեք ներկայացնել արագաչափի սերտիֆիկատը, ստուգում
անցնելու գրառումը և կապարակնիքի առկայությունը: Արգելվում է չափաբանական ստուգում չանցած կամ ժամկետանց ստուգման վկայականով, կամ չսերտիֆիկացված չափիչ միջոցների կիրառումը: Հիշի՜ր. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա
չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո` մեկ տարվա
ընթացքում: Տրված վարորդական վկայականների՝ ՚Առանց վարձու աշխատանքի
իրավունքիՙ (Բեզ պրավա ռաբօտի պօ նայմու) գրառումները համարվում են ուժը
կորցրած: - Այլ երկրներում ստացած վարորդական վկայականների ՀՀ-ում գործողության ժամկետի սահմանափակում օրենքով նախատեսված չէ:
Օտարերկրյա քաղաքացին իր երկրի ազգային և միջազգային վարորդական
վկայականով ՀՀ-ում կարող է տրանսպորտային միջոց վարել մինչև իր վարորդական
վկայականի վրա նշված ժամկետի ավարտը, իսկ ՀՀ-ում ստացած միջազգային
վարորդական վկայականը ՀՀ տարածքում չի գործում:
- Եթե վարորդը չի վիճարկում իրավախախտում կատարելու փաստը, ապա նա
իրավունք ունի նշանակվող տուգանքը վճարելու տեղում՝ վարչական իրավախախտման
վերաբերյալ արձանագրությունը կազմելուց և որոշումն ընդունելուց հետո։
Տուգանքի վճարման մասին խախտողին տրվում է անդորրագիր: Պահանջեք
անդորրագիրը, հակառակ դեպքում` կվճարեք կրկնակին:
- Դուք իրավունք ունեք բողոքարկել, ինչպես պաշտոնատար անձի (տեսուչի)
անօրինական գործողությունները, այնպես էլ վարչական մարմնի ընդունած
վարչական որոշումը վերադասության կարգով կամ վարչական դատարան:
- ա) Վերադասության կարգով որոշումը կարող է գանգատարկվել գանգատը
քննելու համար իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից դրանց
ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, եթե օրենսդրությամբ այլ բան չի
նախատեսված (ՎԻՎ ՀՀ օրենսգիրք, հոդված 291):
բ) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից`
– 6 ամսվա ընթացքում: (ՎՀ և ՎՎՄ ՀՀ օրենք, հոդված 71, 1 մաս, ա) ենթակետ)
– գրավոր վարչական ակտում բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` մեկ տարվա ընթացքում (ՎՀ և ՎՎՄ ՀՀ օրենք, հոդված 71, 1 մաս): - Դատական կարգով`
– վիճարկվող հայցով` 2 ամիս,
– ճանաչման հայցով` անկախ ժամանակից,
– գործողության կատարման հայցով` 1 ամիս/3 ամիս,
– պարտավորեցման հայցով` մեկամսյա ժամկետում այն պահից, երբ վարչական մարմինը մերժել է գանգատը կամ բողոքը:
|
Բաժին: ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ |
Դիտում: 2096 |
Ավելացրեց: andy
| Ռեյթինգ: 0.0/0
|
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով [ Գրանցում | Մուտք ]
|