Գլխավոր » 2011 » Մայիս » 5 » Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեքենա է շրջվել ձորը. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց
21:52
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեքենա է շրջվել ձորը. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կեենտրոնից տեղեկանում ենք, որ մայիսի 4-ին, ժամը 22։20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև տեղափոխվել Ալավերդի քաղաքի հիվանդանոց:
Դեռևս չպարզված համգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 28 ՕՍ 974 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով մարզի Մարց գյուղի բնակիչներ, 1964թ.-ին ծնված Մհեր և 1990թ.-ն ծնված Արթուր Սարգսյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: