ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 21.11.2024, 17:29
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Ապրիլ » 3 » ԱՂԲԱՎԱՅՐ ՀԵՆՑ ՇԵՆՔԻ ՆԵՐՍՈՒՄ
17:49
ԱՂԲԱՎԱՅՐ ՀԵՆՑ ՇԵՆՔԻ ՆԵՐՍՈՒՄ
Վանաձոր քաղաքի Գրիբոյեդով 6 շենքը 1988թ-ի աղետալի երկրաշարժից հետո ստացել է երրորդ կարգի վթարայնության աստիճան։ Այն այսօր գտնվում  է համայնքային ենթակայության տակ և ենթակա էամրացման ենթակա։ 9 հարանի շենքը մի քանի շքամուտք ունի։ Շենքի մի մասն ամբողջովին քանդված է, և հնարավոր է, որ ցանկացած պահի այն կարող է փլվել անցորդների գլխին։ Շենքում չի աշխատում վերելակը, չկա տանիք, իսկ տան ներսի պատերին առկա ճաքերը  արդեն իսկ սարսափ են ներկայացնում։
 
Գրիբոյեդովի թիվ 6 շենքը բացի վթարային լինելուց, մի "դրական” կողմ էլ ունի՝ այն թաղամասի համար օգտագործվում է որպես աղբանոց։ Թեպետ թաղամասում աղբարկղներ կան տեղադրված, սակայն բնակիչներն ընտրել են հեշտ տարբերակը՝ աղբը լցնում են չբնակեցված շենքում, որտեղ բնակություն են հաստատել տարբեր տեսակի թափառող կենդանիներն ու կրծողները, իսկ շենքում տիրող գարշահոտությունը տարբեր հիվանդությունների պատչառ կարող է դառնալ։ Նշենք նաև, որ շենքային պայմաններում գտնվող աղբավայրից 3 մետր հեռավորության վրա է գտնվում երեխաների խաղահրապարակը, որը չի հուզում ինչպես շենքի բնակիչներին, այնպես էլ դրանով զբաղվող իրավասու մարմիններին։
 
Բնակիչներն ասում են, որ "Ժաժկից հետո էս վիճակն ա”, իսկ աղբը շենքում են թափում, քանի որ "Մուսռի յաշիկները հեռու են՚։ Նրանց խոսքով աղբն այստեղից մաքրել են 3-4 տարի առաջ, նրանք չեն հրաժարվում, որ աղբն իրենք են թափում, փոխարենը շտապում են պատասխանել. "Բա սաղ թափում են, կա՞րող ա ես չթափեմ”:
 
Գրիբոյեդովի թիվ 6 շենքը պատկանում է ՙԲազում՚ համատիրությանը, որի ղեկավար Արայիկ Չոբանյանն  էլ մեզ հետ զրույցում հայտնեց իր տեսակետը՝ շենքի խնդիրների, մասնավորապես, կուտակված աղբի հետ կապված։ Չոբանյանն ասում է.որ շենքում երկրաշարժից հետո փոխվել են միայն ջրագծերը, բայց ընդհանուր առմամբ՝ "Ոչ մի գործ էլ չի արվել”։ "Բազում” համատիրության ղեկավարն ասում է, որ շենքից արդեն երկար տարի է, ինչ վարձավճարներ չի գանձվում. "Շենքն այսօր բնակեցված է գրեթե 20 տոկոսով։ Վթարային, քանդված շենք է, դուրս են եկել”:
 
Թաղամասում աղբահանությունը նորմալ կատարվում է. «Մի քանի անգամ, քաղաքապետարանի միջնորդությամբ և մեր նախաձեռնությամբ այդտեղի աղբը տեղափոխվել ա, մաքուր վիճակում տրվել ա իրենց, բայց էսօր հնարավորություն չունենք, որ պահակ նշանակենք, որ աղբ չթափեն, - ասում է համատիրության ղեկավարն ու դժգոհում.- Մարդ պտի ինքը գիտակցի, որ աղբը պետք է տանեն 15 մ հեռավորության վրա գտնվող աղբարկղներում թափեն”։
 
Նախագահի հշելով վերջին անգամ շենքից աղբը հեռացվել է անցած տարի։ Մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք այդ ուղղությամբ կրկին աշխատանքներ, պատասխանեց. "Աշխատանքներ որտեղից նախատեսենք, ինչքան կարելի ա մաքրել ու մաքրել, ո՞վ ա թափում էդ աղբը, նույն էդ բնակիչները։ Հարակից շենքերի բնակիչները աղբը տալիս են երեխեքի ձեռը, նրանք էլ բերում են ըտեղ քցում գնում են”։
 
Բնակիչներն ասում են, որ վերջին երեք տարիներին այդտեղ մաքրում չի արվել. "Սուտ են ասում բնակիչները, երեք տարի հաստատ չի, վերջի մի կամ երկու տարում մաքրվել ա ու մի քանի անգամ, մինչև էդ էլ ա մաքրվել”: Պարոն Չոբանյանը նշում է, որ բնակիչներին բազմիցս զգուշացվել է շենքում աղբ չթափել, սակայն "Մարդը պետք է գիտակցի, որ էդտեղ աղբի տեղ չի ու որ իրենց երեխաներն են էդտեղ խաղում”։
 
Մինչ իրավասու մարմինները "անմեղ-մեղավորներ” են փնտրում, թաղամասում համաճարակի վտանգը գնալով մեծանում է, և չի բացառվում, որ տաք եղանակին այդտեղ էպիդեմիկ վիճակի սրացում սկսվի՝  իր հետ բերելով տարատեսակ հիվանդություններ։
 
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

Հոդվածը՝ www.lragir.am-ի
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1368 | Ավելացրեց: andy | Տեգեր: աղբահանություն, գրիբոյեդովի 6 | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Դուք օգտագործում եք...
Ընդամենը պատասխան: 159

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 3
    Հյուրեր: 3
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.188.175.66

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024