ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Ուրբաթ, 19.04.2024, 05:38
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Փետրվար » 9 » 2011թ. ընթացքում Հայաստանում նախատեսվում է ինտերնետին միացնել 414 դպրոց
23:36
2011թ. ընթացքում Հայաստանում նախատեսվում է ինտերնետին միացնել 414 դպրոց
2011 թվականի ընթացքում նախատեսվում է ինտերնետին միացնել ՀՀ հանրակրթական 414 դպրոց:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի (ԿՏԱԿ) փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը:

414 դպրոցների միացումից հետո համացանցին միացված դպրոցների թիվը կկազմի 1358, կամ բոլոր դպրոցների 93,5%-ը:

2003 թվականին իրականացվեց Հայաստանի դպրոցների ինտերնետով ապահովելու ծրագրի առաջին մասը, որն իրականացվեց «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության կողմից` ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած միջոցներով:

2003-2007 թվականներին ինտերնետին միացված դպրոցների թիվը կազմեց 324:

Ցանցի երկրորդ հատվածը ստեղծվեց 2008 թվականին` Համաշխարհային բանկի վարկային  ծրագրի շրջանակներում: Այդ հատվածին միացվեց 320 դպրոց:

2010 թվականին ԿՏԱԿ-ը ստեղծված ենթակառուցվածքին միացրեց եւս 300 դպրոց:

2011 թվականի սկզբի դրությամբ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված էին 944 դպրոցներ: Ինտերնետը հասանելի է եւս 236 դպրոցներում` հաստատությունների սեփական միջոցների շնորհիվ:

Դպրոցների ինտերնետային ցանցը ընդգրկում է ՀՀ բոլոր մարզերը, իսկ մայրաքաղաքի բոլոր դպրոցները արդեն միացված են ինտերնետին:

2011 թվականի սկզբի տվյալներով ՀՀ հանրակրթական դպրոցներում համակարգիչների թիվը կազմում է 14 061: 2010 թվականին այս ցուցանիշը կազմել էր 13 027: Դպրոց-համակարգիչ փոխհարաբերակցությունը միջինում կազմում է 1/9,7:

Արմեն Կուլախսզյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտնեց, որ շատ երկրներում դպրոցները ապահովվում են ինտերնետով, սակայն չունեն դպրոցական ցանց:

"Մեր պարագայում դպրոցները մեկ կենտրոնից ստանում են հնարավորին չափ ֆիլտրված ինտերնետ, որի նպատակն է աշակերտներին զերծ պահել ոչ ցանկալի բովանդակությամբ կայքերից”, - նշել է նա:

Մասնավորապես, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման պայմանագրի համաձայն, հնարավորինս արգելափակվում է մուտքը սեռական սանձարձակություն, բռնություն քարոզող կայքեր:

Համեմատության համար, նշենք  որ ինտերնետի ներթափանցման մակարդակը Ադրբեջանի միջնակարգ ուսումնական հաստատություններում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 22%: Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարության զեկույցի համաձայն, այդ ցուցանիշը վերջին 5 տարիների ընթացքում աճել է 15 անգամ:

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտում: 999 | Ավելացրեց: andy | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.189.170.17

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024