Գլխավոր » 2011»Մայիս»31 » Հունիսի 1- Երեխաների պաշտպանության միջազգային օր
14:21
Հունիսի 1- Երեխաների պաշտպանության միջազգային օր
Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Երեխաների պաշտպանության օրն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից՝ 1949 թ.-ի նոյեմբերին կայացած հատուկ նստաշրջանի ժամանակ։
Երեխաների պաշտպանության միջազգային առաջին օրն անցկացվել է 1950 թ.-ին։ ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։
«Տեղեկատու Վանաձոր»-ը եւս շնորհավորում է երեխաներին իրենց տոնի կապակցությամբ, ցանկանում առողջություն, խաղաղ եւ անամպ երկինք: