Գլխավոր » 2013»Մարտ»26 » ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
10:16
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Հարգելի գործատու
Դուք հրավիրվում եք մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքի տոնավաճառին: Միջոցառման նպատակն է աջակցել Ձեզ գտնելու Ձեր ընկերության թափուր աշխատատեղերի պահանջներին համապատասխան մասնագետներ, իսկ աշխատանք փնտրողներին` իրենց մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան աշխատատեղեր: Տոնավաճառի ընթացքում դուք կստանաք տեղեկություններ աշխատաշուկայի իրավիճակի, զբաղվածության պետական ծրագրերի, կադրերի վերապատրաստման ծառայություններ մատուցող ուսումնական հաստատությունների հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն գովազդելու Ձեր արտադրանքը կամ ծառայությունները: Աշխատանքի տոնավաճառին Ձեր մասնակցությունն անվճար է: Աշխատանքի տոնավաճառը կկայանա ք.Վանաձորում, <<Շառլ Ազնավուրի>> անվան մշակույթի պալատում, մայիսի 8-ին, ժամը 9.00-ից: Աշխատանքի տոնավաճառին Ձեր մասնակցության մասին տեղեկատվությունը (աշխատանքի տոնավաճառի համար գործատուի գրանցման ձևաթուղթ, կցվում է) խնդրում եմ ներկայացնել մինչև 22.04.2013թ. ներառյալ, Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոն, հասցե` ք. Վանաձոր, Նժդեհի 14, 2-րդ հարկ, կամ էլեկտրոնային փոստով, հասցե` arak@mail.ru, հեռախոսներ` 0555-22086, 0556-22078, 0556-22059, 0322-22059, 0322-22061, 0322-22086: