ԱՖՈՐԻԶՄՆԵՐ /1/
- Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:
- Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին:
- Ամենախելոքը լինելու ցանկությունը` ամենամեծ տխմարությունն է:
- Ամենից հաճախ ամաչում ենք մեր ամենաազնիվ արաքների համար, երբ մարդիկ նկատում են դրանց շարժառիթները:
- Ամենից շատ ներողամտություն ցուցաբերում է նա, ով իր հանդեպ ոչ մի ներողամտություն չի պահանջում:
- Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններ են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը` երկուստեք, իսկ պարտավորություները` փոխադարձ:
- Այդ ինչից է, որ մենք կարողանում ենք մինչև վերջին մանրամասն հիշել, թե մեզ ինչ է պատահել, բայց մոռանում ենք, թե այդ նույն բաները քանի անգամ ենք պատմել միևնույն մարդկանց:
- Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:
- Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել
- Այնտեղ, որտեղ թագավորում է ուժը, բանականությունը լռում է:
- Անարգանքը մոռանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ ընտրություն չկա:
- Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում:
- Անգործության մեջ ամենադժվարը, դա այն է, որ չես կարողանում ընդհատել ու հանգստանալ:
- Անհրաժեշտ է ինչ-որ ավելի մեծ բան, քան տաղանդը` ներկան հասկանալու համար, ինչ-որ ավելի մեծ բան, քան հանճարը` գալիքը կանխատեսելու համար, իսկ իմիջիայլոց ինչքան դյուրին է բացատրել անցյալը:
- Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:
- Անսահման արհամարհանքը արհամարհվողի մեջ առաջացնում է սեփական մեծության զգացողություն:
- Աշատանքը չի խայտառակում մարդուն, դժբատաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:
- Աշխարհում գոյություն ունի միայն մի հերոսություն, տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին նա կա, և սիրել նրան:
- Աշխարհում կան բազում իմաստնություններ և բոլորն անհրաժեշտ են աշխարհին:
- Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով:
- Առողջ մուրացկանը հիվանդ թագավորից երջանիկ է:
- Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ:
- Ատելությանը կարելի է ընտելանալ, սիրուն ընտելանալ չի կարելի:
- Բախտն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը:
- Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
- Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանից հմտորեն օգտվելն է:
- Բարությունը կարիք է զգում ապացույցների, գեղեցկությանը դրանք պետք չեն:
- Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում:
- Բնությունը ոչ մի իրավունք չի ճանաչում, նրան հայտնի են միայն օրենքները:
- Բոլոր հանցագործություններն ու բոլոր արատները իրենց ծագումով պարտական են թուլությանը: Եվ այդ պատճառով նրանք արժանի են խղճահարության:
- Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:
- Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
- Գոյություն ունեցող աշխարհը երևակայություն չէ: Չի կարելի անպատիժ վերաբերվել նրան, իբրև երևակայություն:
- Գովասանքներից խուսափելու համեստությունը ոչ այլ ինչ է, քան ավելի նրբանկատ գովեստների արժանանալու ցանկություն:
- Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները:
- Գրականությունը հասարակության արտահայտությունն է, ինչպես որ բառը մարդու արտահայտությունն է:
- Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:
- Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
- Եթե չի կարելի չխոսել այն մասին, ինչ մասին որ ասել են նախկինում ուրիշները, ապա պետք է փորձել ասել այդ նրանցից ավելի լավ:
- Ես երբեք այնպես զբաղված չեմ լինում, ինչպես իմ պարապ ժամերին:
- Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:
- Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:
- Երբ է մարդը պարզում, որ ինքը ծերացել է: Երբ դադարում է ապրել հույսով ու ապրում է լոկ հիշողություններով:
- Երբ խմում ես`չափդ իմացիր, այլապես կարող ես քիչ խմել:
- Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:
- Երկու վիճողներից ավելի շատ բորբոքվում է նա, ով իրավացի չէ:
- Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից:
- Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է
- Երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազը մի անգամ բախում է:
- Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
- Զրույցն ուժ է առնում ավելի շատ վստահությւոնից, քան խելքից:
- Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է:
- Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում:
- Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:
- Ինչից մենք վախենում ենք, նրան ավելի շատ ենք հավատում, քան նրան, ինչին տենչում ենք:
- Ինչպես կարող ենք պահանջել, որ մեկ ուրիշը մեր գաղտնիքը պահի, երբ ինքներս պահել չգիտենք:
- Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:
- Ինչքան տարիքս առնում եմ, այնքան քիչ եմ վստահում հայտնի դարձվածքին, որն ասում է, թե իմաստնությունը գալիս է տարիների հետ
- Իր համոզմունքների համար կյանքը նվիրած մարդը մարդկության համար ավելի մեծ բան է արել, քան մետաղ հայտնագործած կամ նոր գազին անուն տված հետազոտողը: