ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Ուրբաթ, 17.04.2026, 02:40
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր գովազդ ԱՊՊԱ դպրոց Կրթություն Армения Երեւան աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ ռուսական եկեղեցի Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник Genocide ապրիլի 24 ցեղասպանություն 24 апреля լճեր гостиница հյուրանոց ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի սահմանադրություն շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ key AntiVirus հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր kod Ванадзор ձմեռային ժամանակ ժամերի փոփոխություն աշուն google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք տոնավաճառ Զատիկ пасха քաղաքապետարան տոն հանգստյան օր Քաղաքային այգի Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди Հայաստան փրկարարական ծառայություն Armenia Apple Սուրբ ծնունդ բռնցքամարտ бокс Facebook Twitter Լոռու մարզային գրադարան Instigate Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Հայաստանի Հանրապետություն Ապարան Vardan Dolmajyan Santur Վարդան Դոլմաջյան Լոռու մարզպետ Ռուսաստան քաղաքապետ Վիտամին ակումբ Vitamin club ԱՄՆ սպիտակ հրաշքներ չեմպիոն կառավարություն Հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария սոցիալական փաթեթ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 29 » Վանաձորում հարկեր են սահմանվել շուն ու կատու պահողների համար
23:13
Վանաձորում հարկեր են սահմանվել շուն ու կատու պահողների համար

Հոկտեմբեր 29, 2011 | 18:07
Երեկ` հոկտեմբերի 28-ին, Վանաձորում կայացել է ավագանու հերթական նիստը, սակայն այսմեկը նախորդներից բավականին տարբեր էր, քանի որ քննարկված հարցերի բնույթն ու դրանց լուծումները հարուցել են Վանաձորի բնակիչների զայրույթն ու զարմանքը:

Ինչպես Վանաձորից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նիստին ավագանու 14 անդամներից ներկա են եղել միայն 8-ը: Բարձրացված հարցերից միաձայն հավանության արժանացան 3-ը` քաղաքապետարանի շենքի ջեռուցման նախագծի համար աշխատավարձերի չափերի նոր սահմանումը, Գրիգոր Լուսավորիչ փողոցում վարձակալությամբ նոր տաղավարների տրամադրումն ու Լեւոն Սարգսյանի հիշատակին հուշատախտակի տեղադրումը: Բացի այս երեքից, քննարկվեցին այլ թեմաներ ու հարցեր եւս: Սակայն ամենաառաջնային թեման օրակարգում դարձավ թվով երրորդ հարցը, որ վերաբերվում էր ընտանի կենդանիներ պահելու տարեկան վճարների չափին: Հարցի քննարկումը ավագանու անդամներին բաժանեց 2 խմբի, կամ, ինչն ավելի բնորոշ է` 2 բանակի, քանի որ երկար-բարակ բանակցություններ էին գնում, անդամներից մի քանիսը բարկացած իրենց վրդովմունքն էին հայտնում, ասելով, որ սա ոչ թե հավելյալ միջոցների հատկացում կլինի, այլ բնակիչների բողոքի ալիք կբարձրացնի:

Այսպիսով բարձրացած մեծ աղմուկից հետո որոշվեց հարցը դնել քննարկման, առաջարկվեց 200 դրամ` յուրաքանչյուր ընտանի կենդանու համար, քվեարկությունն անցավ 2 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ու քանի որ հավասար ձայների համար հարցը չհաստատվեց, որոշվեց քննարկման դնել մեկ անգամ եւս` հարկը սահմանելով 0 դրամ: Այդ քվեարկությունը եւս չհաստատվեց, ստիպված որոշվեց նոր թիվ սահմանել` հազար դրամ մեկ ընտանի կենդանու գլխի համար, ընդ որում, այդ «ընտանի կենդանիներ» կոչվող ցուցակում ներառված էին նաեւ տանը պահվող շները, կատուները, այլ մանր ու մեծ կենդանիները եւս: Երրորդ քվեարկության ժամանակ, հայտնի չէ հոգնածությունից, թե բարկությունից, 7 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, որոշումն ընդունվեց, սակայն չսահմանվեց վճարման կարգը:

Հոդվածը՝ news.am-ի
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1131 | Ավելացրեց: andy | Տեգեր: շուն, tax, կատու, cat, dog, Vanadzor, Վանաձոր, հարկ ընտանի կենդանիների համար | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հոկտեմբեր 2011  »
Եկ Եք Չր Հն Ուր Շբ Կր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 216.73.216.151

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026