ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Չորեքշաբթի, 20.05.2026, 16:41
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ Կրթություն դպրոց Армения Երեւան Yerevan աշխատանք Վանաձորում ереван տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ ուսումնական պլան ռուսական եկեղեցի Ապրիլի 7 աշխատատեղեր ճանապարհային երթեւեկության նշաններ справочник Genocide 24 апреля ցեղասպանություն Геноцид ապրիլի 24 լճեր անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի սահմանադրություն ոչ աշխատանքային օր տոներ 2011 համագործակցություն School եկեղեցական տոներ key AntiVirus հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր Ванадзор ձմեռային ժամանակ Ավանգարդ սրճարան google տեղեկատու Վանաձոր Ձմեռ է / Зима Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հրդեհ աշխատանք Զատիկ пасха քաղաքապետարան տոն հանգստյան օր Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди Հայաստան Armenia Apple Սուրբ ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Twitter Facebook Լոռու մարզային գրադարան Instigate Վանաձորյան բնություն միկրոավտոբուս վթար մայիսի 28 Ապարան Ղարաքիլիսա Սարդարապատ Հայաստանի Հանրապետություն Santur Սանթուր Լոռու մարզպետ Ռուսաստան քաղաքապետ Vitamin club Վիտամին ակումբ 2012 ԱՄՆ սպիտակ չեմպիոն աշխարհի առաջնություն կառավարություն Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария սոցիալական փաթեթ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Հունիս » 29 » Վանաձորում գողանում են կայանված մեքենաներն ու թալանում
12:01
Վանաձորում գողանում են կայանված մեքենաներն ու թալանում

Արդեն մեկ շաբաթ է, Վանաձորում խոսում են, թե բակերից մեքենաներ են գողանում, որոնց մի մասը հետո հայտնաբերվում է թալանված: Դրանց մասին բնակչությանը զգոնության զգուշացնում են անգամ տեղական հեռուստաընկերություններով:  Թալանված մեքենաների թիվն, ասում են, անցնում է 5-ից:
Սակայն Լոռու մարզի քննչական վարչությունից տեղեկացանք միայն երկու դեպքի մասին՝ հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը ինքնությունը չպարզված անձը հափշտակել է Վանաձոր քաղաքի բնակիչ Արմեն Արզումանյանին պատկանող 1 մլն դրամ  արժողությամբ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Լոռու մարզի քննչական վարչության ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը նշեց, որ դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 137 հոդվածի հատկանիշներով: Իսկ դեպքից շուրջ 5 օր անց` հունիսի 19-ին, վերոհիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Սպիտակ-Երեւան ավտոմայրուղու 8-րդ կմ-ում գտնվող նախկին «Ծաղկունք» ճաշարանի կիսաքանդ շինության ետեւում:
Մեքենայի զննությունից պարզվել է, որ բացակայում են գազի բալոնը, մարտկոցը եւ գազի կարգավորիչը: Նախաքննություն է գնում, նշանակվել են դատամատնադրոշմային եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ: Նշված գողությունից մեկ օր անց՝ հունիսի 15-ին, ժամը 12:00-ի սահմաններում կրկին անհայտ անձը գողացել է Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 49 շենքի բակում կայանված «ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» ՍՊ ընկերությանը պատկանող 2 մլն 262 հազար դրամ արժողությամբ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել են հիշյալ ընկերությանը պատկանող՝ մոտ 300 հազար դրամ արժողությամբ կոսմետիկ պարագաներ:
Քննիչ Արթուր Դավթյանը նշեց, որ  դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 137 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի գողություն): Դեպքից մեկ օր անց հիշյալ  ավտոմեքենան հայտնաբերվել է Վանաձորի Լանջյան 62 հասցեում գտնվող տան դիմաց: Ի տարբերություն նախորդ դեպքի, այս անգամ գողերը ձեռք չեն տվել ինչպես մեքենային, այնպես էլ կոսմետիկ պարագաներին:
Հ.Գ
Մեքենաների գողության հերթական դեպքը գրանցվել է երեկ. այժմ մենք փորձում ենք ճշտել դեպքի հանգամանքները.
Էդվարդ Արզումանյան


Հոդվածը՝ www.lorinews.com
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 959 | Ավելացրեց: andy | Տեգեր: գողություն, ավտոմեքենա, Վանաձոր | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հունիս 2011  »
Եկ Եք Չր Հն Ուր Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 278

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 216.73.216.53

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026