ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Կիրակի, 31.05.2026, 10:26
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ դպրոց Կրթություն Армения Երեւան ереван աշխատանք Վանաձորում Yerevan տեղեկատու հանգստյան օրեր վաճառք ուսումնական պլան ամառային ժամանակ աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник Genocide ցեղասպանություն Геноцид 24 апреля ապրիլի 24 լճեր անկախություն ընդունելություն հունիսի 1 ոչ աշխատանքային օր տոներ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ AntiVirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր Ванадзор ձմեռային ժամանակ ժամերի փոփոխություն Ավանգարդ սրճարան google տեղեկատու Վանաձոր Ձմեռ է / Зима Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ Մայրամուտ Զատիկ пасха քաղաքապետարան տոն հանգստյան օր Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի ավտոպատահար Алаверди Հայաստան փրկարարական ծառայություն Armenia Սուրբ ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Twitter Facebook Լոռու մարզային գրադարան մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս վթար մայիսի 28 Ղարաքիլիսա Ապարան Սարդարապատ Հայաստանի Հանրապետություն Սանթուր Վարդան Դոլմաջյան Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Ռուսաստան քաղաքապետ Վիտամին ակումբ 2012 ԱՄՆ սպիտակ հրաշքներ չեմպիոն աշխարհի առաջնություն կառավարություն Հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария սոցիալական փաթեթ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Վանաձորում անցկացվել է “Վանաձոր. 4 բևեռ” ծրագիրը
21:49
Վանաձորում անցկացվել է “Վանաձոր. 4 բևեռ” ծրագիրը
 
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Երիտասարդական բանկի շրջանակներում վանաձորաբնակ մի խումբ երիտասարդներ մայիս-հունիս ամիսներին իրականացրեցին Վանաձոր. 4 բևեռ ծրագիրը: Այս մասին հայտնում է armregions.am-ի Վանաձորի թղթակիցը: Ծրագիրը նպատակ ուներ ցուցահանդես-մրցույթի միջոցով ներկայացնել Վանաձորի լավ և վատ կողմերը, հանրության ուշադրությունը սևեռել քաղաքի և վտանգված և գեղատեսիլ վայրերի վրա, վեր հանել տարեցների ու երեխաների հիմնախնդիրները, և այս ամենը՝ սիրողական լուսանկարչի ու գեղանկարչի աչքերով:

24 մասնակիցներ՝ տարբեր տարիքի և տարբեր անվանակարգերում ներկայացրել էին աշխատանքներ, որոնցից հանդիսատեսը փակ քվեարկության միջոցով ընտրեց առավել խոսուն և թեմային համահունչ նկարները: Մասնակիցների շարքերում դեռահասներ և երիտասարդներ էին, լրագրողներ և նկարիչներ:

Մրցույթի մասնակիցների շարքերում էր նաև Վանաձորի Լոռի հեռուստաընկերության ամենաերիտասարդ օպերատորը՝ Ելենա Սաքանյանը, ում հեղինակած լուսանկարչական աշխատանքը՝ լքված ու անուշադրության մատնված Վանաձորի թիվ 2 նախկին հիվանդանոցը պատկերող, հանձնաժողովը լավագույնն էր ճանաչել Վանաձորի վտանգված, ուշադրությունից զրկված վայրեր անվանակարգում:

Ինչպես նկատում է Վանաձոր. 4 բևեռ ծրագրի ղեկավար Հասմիկ Հովսեփյանը, մասնակիցներն ավելի շատ ուշադրություն էին հատկացրել Վանաձորի գեղատեսիլ վայրերին, իսկ տարեցների ու երեխաների հիմնախնդիրների մասին պատմող աշխատանքները փոքրաթիվ էին: Մրցույթի մասնակիցներից Էմմա Թուխարյանը, ով հաղթող էր ճանաչվել ՙերեխաների տեսլական՚ անվանակարգում ներկայացրել էր երեխաների իր տեսլականով:

Մինչ հանձնաժողովն ամփոփում էր քվեարկության արդյունքները, ներկաները դիտեցին դեռահասների և տարեցների մասին պատմող ֆիլմեր և անցկացրին քննարկում: Բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, հաղթողները` պատվոգրերի ու նվերների:

© Armregions.am
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1062 | Ավելացրեց: andy | Տեգեր: 4 բևեռ ծրագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրա, Երիտասարդական բանկ, Վանաձոր | Ռեյթինգ: 5.0/1
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հուլիս 2011  »
Եկ Եք Չր Հն Ուր Շբ Կր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Դուք օգտագործում եք...
Ընդամենը պատասխան: 159

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 216.73.217.36

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026