Ավանդույթի համաձայնՙ յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին
կազմակերպվում է կրթության բնագավառում հաջողությունների հասած աշակերտների, նրանց
ուսուցիչների եւ մարզում լավագույնը ճանաչված տնօրենի, ուսուցիչների ու դաստիարակի
մեծարման երեկո: Այս տարի կազմակերպված միջոցառումն ավելի ընդգրկուն էր. նրանց էին
միացել նաեւ մարզաշխարհում հաջողություններ գրանցած մարզիկները, նրանց մարզիչները
եւ մշակութային գործիչները: Հունիսի 8-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
պալատում կազմակերպված միջոցառումն անց էր կացվում ՀՀ նախագահի աշխատակազմի
ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Կարեն
Կարապետյանի հովանու ներքո եւ Լոռու մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության
Լոռու մարզային խորհրդի նախագահ Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ: Հանդիսությունը
վարում էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի
բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը:
Ներկաներին ողջունեց Լոռու մարզպետը.
- Մեր նպատակն էՙ յուրաքանչյուր տարի արժեւորել կրթության,
գիտության բնագավառում գրանցված հաջողությունները: Այս տարի կազմակերպված
միջոցառումը նախորդներից տարբերվում է նախ եւ առաջ նրանով, որ կազմակերպվում է
Կարեն Կարապետյանի հովանու ներքո: Պետք է նշել, որ Կարապետյանների ընտանիքը մշտապես
սատարում է այն բոլոր նախաձեռնություններին, որոնց նպատակն է արժեւորել գիտելիքը,
ասաց Արամ Քոչարյանը :
Իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ
եպիսկոպոս Չուլջյանը : Նա նույնպես կարեւորեց գիտելիքի ուժըՙ նշելով, որ հայերի
նման փոքր ազգը կարող է ներկայանալի լինել միայն ուսյալ սերունդ ունենալու դեպքում:
Բոլոր աշակերտների անունից ողջույնի եւ շնորհավորանքի խոսք հղեց Վանաձորի թիվ 11
ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի, առարկայական օլիմպիադաների հանրապետական
փուլում ռուսաց լեզվից առաջին կարգի դիպլոմի արժանացած Իզաբելա Կարապետյանը
:
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում առաջին, երկրորդ,
երրորդ կարգի դիպլոմների, գովասանագրերի արժանացած աշակերտները (անդրադարձել ենք
թերթի նախորդ համարներում), նրանց ուսուցիչները, մարզի լավագույն տնօրենը,
ուսուցիչները, դաստիարակը, շախմատում, սպորտի տարբեր բնագավառներում
հաջողությունների հասած մարզիկները, նրանց մարզիչները, մարզադպրոցների տնօրենները,
մշակութային գործիչներն արժանացան Լոռու մարզպետի շնորհակալագրերին: Նրանց դրամական
պարգեւներ եւ հուշանվերներ հանձնվեցին Կարեն Կարապետյանի, «Կանակա» ԲԲԸ-ի նախագահ
Հայկ Հովիվյանի, «Ավտոմատիկա» գործարանի տնօրեն, գործարար Գագիկ Հովսեփյանի,
«Սեզամ» ընկերության նախագահ Արմեն Մխոյանի կողմից: Վանաձորի քաղաքապետ Սամվել
Դարբինյանի անունից Վանաձորից հաջողությունների հասած օլիմպիադաների հաղթողներին
պատվոգրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ
Սիմոնյանը: Մարզի տարբեր տարածաշրջաններից մրցանակների, դիպլոմների արժանացած
աշակերտներին, ուսուցիչներին դրամական պարգեւներ եւ նվերներ հանձնվեցին նաեւ
համայնքապետերի կողմից:
2010-2011 թվականներին մարզի լավագույն ուսուցիչ է ճանաչվել
Վանաձորի «Էվրիկա» հատուկ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Հարությունյանը
, լավագույն դաստիարակՙ Ալավերդու թիվ 6 նախադպրոցական հաստատության դաստիարակ
Սուսաննա Մելիքյանը : Հարկ է նշել, որ, ըստ առարկաների, լավագույն
ուսուցիչներ են ճանաչվել Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի
Արմանուշ Դիլբարյանը , կերպարվեստի ուսուցչուհի Նաիրա Անդրեասյանը ,
ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սյուզաննա Սահակյանը ,
աշխարհագրության ուսուցչուհի Հերմինե Բոշյանը , դասվար Ռանի
Վահրամովան , կենսաբանության ուսուցչուհի Նաիրա Գրիգորյանը , Տաշիրի թիվ
2 միջնակարգ դպրոցիցՙ պատմության ուսուցչուհի Գոհար Սոլոյանը , դասվար
Անգին Խռոյանը , Վանաձորի «Էվրիկա» դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա
Հարությունյանը , թիվ 20 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե
Մայիլյանը , թիվ 28 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լուսինե
Մամյանը , Գուգարքի թիվ 2 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի
Գայանե Դարագյոզյանը : Մշակույթի եւ գրականության բնագավառում ունեցած
ավանդի համար, նկատի ունենալով անցած ժամանակաշրջանում նրանց ստացած կառավարական
պարգեւներն ու կոչումները, մարզպետի շնորհակալագրերին եւ դրամական պարգեւների
արժանացան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել
Խալաթյանը , ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը , բանաստեղծուհի
Լենա Անթառանյանը , «Հորովել» երգի-պարի պետական համույթի գեղարվեստական
ղեկավար Գագիկ Անանյանը , մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան
Դալլաքյանը , մանկական պարային համույթի ղեկավար, պարուսույց Արմենուհի
Դիլանյանը , մենապարուհի Անժելա Գրիգորյանը , լրագրող Հրաչյա
Պապինյանը , բազմաթիվ փառատոների դափնեկիր, մրցանակակիր, Վանաձորի արվեստի
պետական քոլեջի սան, քանոնահար Նարեկ Կազազյանը , դերասան Վրույր
Հարությունյանը , «Տաթեւ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ֆլորա
Ասոյանը , «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գայանե
Թադեւոսյանը , Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն Սերգեյ Մելիքյանը ,
Սպիտակի կենտրոնական գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը : Միջոցառումը
հագեցած էր նաեւ գեղարվեստական կատարումներով:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր Հոդվածը՝ azg.am-ի
|