ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Երկուշաբթի, 13.04.2026, 07:43
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ Կրթություն Армения Երեւան Yerevan տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ուսումնական պլան ամառային ժամանակ ռուսական եկեղեցի Ապրիլի 7 ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ Genocide ապրիլի 24 Геноцид ցեղասպանություն 24 апреля լճեր հյուրանոց гостиница անկախություն ընդունելություն Նոր եկեղեցի տոներ շախմատ 2011 համագործակցություն School եկեղեցական տոներ key AntiVirus հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր kod Ванадзор ժամերի փոփոխություն աշուն Ավանգարդ սրճարան google տեղեկատու Վանաձոր Ձմեռ է / Зима Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հրդեհ աշխատանք տոնավաճառ Մայրամուտ Զատիկ пасха քաղաքապետարան տոն Քաղաքային այգի Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար Հայաստան փրկարարական ծառայություն Armenia Apple Սուրբ ծնունդ բռնցքամարտ бокс Facebook Twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն վթար մայիսի 28 Սարդարապատ Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա Սանթուր Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Ռուսաստան քաղաքապետ Վիտամին ակումբ 2012 ԱՄՆ սպիտակ հրաշքներ չեմպիոն կառավարություն Հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария սոցիալական փաթեթ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Փետրվար » 18 » ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ
17:02
ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

Փետրվարի 19-ը`Գրքի նվիրատվության օր
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի գրողների միությունը փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հայտարարել է Գիրք նվիրելու օր, իսկ անցյալ տարի այդ նախաձեռնությանը միացավ նաեւ Կրթության եւ գիտության նախարարը:Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` մեր օրերում գիրքը դեռեւս հասարակական հոգեւոր դաշտում պահանջված չէ, նաեւ ընթերցանության ճգնաժամ կա, ուստի այս նախաձեռնության նպատակն է` ուշադրություն սեւեռել մեր երկրի համար կարեւոր ռազմավարական մի խնդրի վրա` դաստիարակել գրագետ սերունդ: ՀԳՄ-ն յուրաքանչյուր ամիս կազմակերպում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների հանդիպումներ, մարզերում` «Գրական խաչմերուկ» արշավներ:Վաղը տեղի կունենան գիրք նվիրելու միջոցառումներ, 100-ական գրքեր կառաքվեն մարզեր, տեղի գրական միավորումները գրքերը կտրամադրեն դպրոցներին: Օձունում` Լոռու մարզում, կանցկացվի «Գրական խաչմերուկ» հերթական արշավը, նույն տեղում կբացվի ընթերցասրահը` 200 անուն գրականությամբ: Արդեն 6-րդ տարին է` գրքեր են առաքվում նաեւ Սփյուռք: Լ. Անանյանը նշեց, որ մանկական գրականությանն է մեծ ուշադրություն հատկացվում, քանի որ դա ընթերցասիրության ձեւավորման առումով կարեւոր շրջան է:Ապրիլի 30-ին Հանրային հեռուստատեսությամբ կհեռարձակվի «Ես գրքի բարեկամն եմ» մարաթոնը: «Բարեբախտաբար, ամեն տարի նորանոր առիթներ են ընձեռվում գրքի հետ շփվելու համար: Սա վերջին շրջանի մեր ձեռքբերումներից է»,- ասաց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը` հավելելով, որ գիրքը միայն ընթերցանություն չէ, այն նաեւ ձեւավորում է մարդու նկարագիրը` գիտելիքից սկսած մինչեւ բարոյականություն: Է. Միլիտոնյանի խոսքով` գրահրատարակության 2011-ի պետական ծրագիրը դեռեւս հաստատված չէ: Սակայն ամեն տարի նախարարությունն այդ նպատակով հատկացնում է 135 մլն դրամ:

2011-02-17

http://armenpress.am
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտում: 2055 | Ավելացրեց: andy | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2011  »
Եկ Եք Չր Հն Ուր Շբ Կր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 216.73.216.211

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026