ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ /1-24/
Ծնվում է ու մեծանում, Հենց նույն օրն էլ` մահանում, Հետո նորից կյանք առած Պայծառ շորեր է հագնում: | Ամբողջ օրը տանը մնում, Բեհեզ բարձի վրա քնում, Հենց որ մուկ է տեսնում հանկարծ, Բազեի պես որս է անում:
| Հողն է մտնում, մահանում, Հետո նորից կյանք առնում, Աչքը հառած երկնքին, Տարածվում է, շատանում:
| (Արև) | (Կատու) | (Ցորեն) | Չորս ոտք ունի, բայց շուն չի, Զու է ածում, թռչուն չի, Խոտ է ուտում կովի պես, Պատյան ունի, բայց տուն չի:
| Տուն է սպիտակ, լայնատարած, Սև հավիկներ մեջը թառած, Խոսում են ու զրույց անում՝ Մարդու նման լեզու առած:
| Ամբողջ օրը քուն չունի, Լայն դաշտերում տուն չունի, Ծաղկից ծաղիկ է թռչում, Փեթակ ունի, բուն չունի:
| (Կրիա) | (Գիրք) | (Մեղու) | Արքա չունեն, սակայն արագ Կազմում են մեծ, ահեղ բանակ, Հենց մտնում են արտը հասած՝ Բերքն են հնձում առանց դանակ: | Գիշերով է նա լույս տալիս, Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս, Կիսվում է նախ և նորանում, Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
| Շախով-շուխով շարված մարգին Սիրուններից նա է հարգի, Ով որ շատ շքր ունի հագին:
| (Մորեխ) | (Լուսին) | (Կաղամբ) | Հսկայական փռում թխած Մի գաթա կա սիրուն, գլոր, Թխողն ինչքան ծայրից պոկում, Նորից է նա դառնում կլոր:
| Նա որսորդ է չար ու անգութ, Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ, Ժանիքը սուր, ագին բարակ, Եվ աչքերն են մի-մի ճրագ:
| Ճարտարագետ և իմաստուն, Ծաղկի փոշուց շինում է տուն, Լեզուն՝ քաղցր, ինքը բարի, Չունի դադար, հանգիստ ու քուն:
| (Լուսին) | (Հովազ) | (Մեղու) | Մի օձ կա մեծ, գույնը կապույտ, Հա գնում է պտույտ-պտույտ, Նրանով են սնվում անվերջ Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ: | Մանուկն եկավ՝ պայծառ, անգին, Կանաչ շորեր ունի հագին, Թողեց հետքեր նա ամենուր, Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:
| Մի տախտակ կա քառանկյուն, Առանց դրա չկա տուն, Մինչև ամուր չփակես Դու չես մտնի հանգիստ քուն:
| (Գետ) | (Գարուն) | (Դուռ) | Նա ապրում է շարժուն տան մեջ, Ծտի նման խայտում անվերջ, Առավոտից մինչ իրիկուն Չունի հանգիստ ու չունի քուն:
| Երեկ տեսա մի քարավան Ճամփա ելած՝ գնում էր Վան, Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին Մի-մի հատիկ առած մեջքին:
| Մի թռչուն կա շատ իմաստուն, Բարեկամ է նա միշտ մարդուն, Աղմկում է, ձայնեղ կանչում, Երբ որ գող է մտնում իր տուն:
| (Ձուկ) | (Մրջյուն) | (Սագ) | Կա մի գմբեթ` բարձր ու լայն, Կանգնած անսյուն ու անգերան, Մեջը կանթեղ` պայծառ լույսով, Կախված ջահեր, առանց պարան:
| Խոսում է նա, լեզու չունի, Շրջում է նա, ոտքեր չունի, Բայց մտնում է ամեն մի տուն, Ուրախ լուրեր բերում մարդուն:
| Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք, Հյուր է գալիս, աշխարհ մտնում, Պարգևում է լույս ու բերկրանք, Երբ գնում է, օրն է մթնում:
| (Երկինք) | (Նամակ) | (Արև) | Թռչուն անթև ու անփետուր, Բայց շրջում է նա ամենուր, Նրա համար սահման չկա Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
| Հողից շինեցին, Բոցում թրծեցին, Կախեցին սյունից, Տարան, բերեցին:
| Մի բան գիտեմ զարմանալի, Նա մագիլներ ունի հավի, Մութ անտառն է իրար տալիս, Հարթում սիրուն ու ետ գալիս: | (Միտք) | (Խնոցի) | (Սանր) |
|