ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 04.06.2026, 15:48
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր Կրթություն դպրոց Армения Երեւան Yerevan ереван տեղեկատու խաչքար վաճառք ուսումնական պլան ռուսական եկեղեցի Ապրիլի 7 ներկիր ինքդ աշխատատեղեր ճանապարհային երթեւեկության նշաններ справочник Genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր հյուրանոց гостиница ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի սահմանադրություն տոներ ոչ աշխատանքային օր շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն եկեղեցական տոներ key AntiVirus հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր kod Ванадзор ժամերի փոփոխություն աշուն Ավանգարդ սրճարան google տեղեկատու Վանաձոր Ձմեռ է / Зима Եկեղեցի / Церковь աղբահանություն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք տոնավաճառ Մայրամուտ Զատիկ пасха քաղաքապետարան տոն հանգստյան օր Քաղաքային այգի Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի ավտոպատահար Алаверди Հայաստան փրկարարական ծառայություն Armenia Սուրբ ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Twitter Facebook Լոռու մարզային գրադարան Instigate Վանաձորյան բնություն վթար Սարդարապատ մայիսի 28 Ապարան Ղարաքիլիսա Հայաստանի Հանրապետություն Santur Սանթուր Vardan Dolmajyan Լոռու մարզպետ քաղաքապետ Վիտամին ակումբ Vitamin club 2012 ԱՄՆ սպիտակ չեմպիոն աշխարհի առաջնություն կառավարություն Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария սոցիալական փաթեթ

Գլխավոր էջ » Օգտակար նյութեր / Полезные материалы » ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ / ДЕТЯМ

ՆԵՐԿԻՐ ԻՆՔԴ / РАСКРАСКИ [4]
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ / АФОРИЗМЫ [2]
ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ / ЗАГАДКИ [2]
ԳԻՏԵ՞Ք ՈՐ / ЗНАЕТЕ? [10]
ԴԱՐՁՎԱԾՆԵՐ [1]
ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ [1]

Բաժնում: 20
Ցուցադրված է: 19-20
« 1 2 ... 8 9 10

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ /1-24/


Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:
Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:
Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:
(Արև)(Կատու)(Ցորեն)
Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
(Կրիա)(Գիրք)(Մեղու)
Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:
Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
Շախով-շուխով շարված մարգին
Սիրուններից նա է հարգի,
Ով որ շատ շքր ունի հագին:
(Մորեխ)(Լուսին)(Կաղամբ)
Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:
Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:
Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:
(Լուսին)(Հովազ)(Մեղու)
Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:
Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:
Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:
(Գետ)(Գարուն)(Դուռ)
Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:
Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:
Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:
(Ձուկ)(Մրջյուն)(Սագ)
Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:
Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:
Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:
(Երկինք)(Նամակ)(Արև)
Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:
Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:
(Միտք)(Խնոցի)(Սանր)

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ / ЗАГАДКИ | Անցում: 0 | Ամսաթիվ: 04.03.2011

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ 1-8

















ՆԵՐԿԻՐ ԻՆՔԴ / РАСКРАСКИ | Անցում: 0 | Ամսաթիվ: 03.03.2011

1-2 3-4 ... 15-16 17-18 19-20
ՓՆՏՐՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Դուք օգտագործում եք...
Ընդամենը պատասխան: 159

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 216.73.217.175

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026