Գլխավոր » 2011 » Հունիս » 26 » Վարչապետը Վանաձորում բուհերի շրջանավարտներին դիպլոմներ է հանձնել, իսկ Ալավերդիում` ՀՀԿ-ականներին անդամատոմսեր
23:15
Վարչապետը Վանաձորում բուհերի շրջանավարտներին դիպլոմներ է հանձնել, իսկ Ալավերդիում` ՀՀԿ-ականներին անդամատոմսեր
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 25-ին այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, որտեղ անձամբ ավարտական գերազանցության դիպլոմներ է հանձնել բուհի 20 եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 5 շրջանավարտների:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն ասել է. «Մանկավարժական համալսարանի դերակատարությունն անգերագնահատելի է:
Դա է պատճառը, որ ուսուցիչները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, եւ բյուջետային հատկացումների բավականին մեծ մասն ուղղվում է հենց այդ ոլորտին»: Նրա խոսքով, ոլորտին ուղղված հատկացումները պայմանավորված են ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ:
Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին է նվիրել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն եւ հայտարարել, որ բուհի գիտխորհրդի որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է ինստիտուտի բարեկամների ակումբի պատվավոր անդամի կոչում:
Վարչապետի հաջորդ կանգառը Ալավերդիում էր, որտեղ մշակույթի կենտրոնում նա հանդիպել է ՀՀԿ տեղական ակտիվի հետ: Վարչապետը կուսակցության շարքերն անցնող 30 անձնաց հանձնել է անդամատոմսեր:
Շնորհավորելով նորընծա հանրապետականներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ձեզանից պահանջվում է պատասխանատվություն, քաջություն, ստանձնելու այդ բարձր ու պատասխանատու առաքելությունը»: