Փետրվար 22, 2011 | 19:31
Ոստիկանության Սպիտակի բաժնում փետրվարի 21-ին հաղորդում է ստացվել, որ ժամը
10.30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի
8-րդ կմ-ին բախվել է «Նիսսան Տեռռա» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին
հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Նիսսան Տեռռա»-ի ուղեւորը վնասվածքներով
տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|