ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 02.05.2024, 22:08
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » ՄԱՔՈՒՐ ՎԱՆԱՁՈՐ
23:41
ՄԱՔՈՒՐ ՎԱՆԱՁՈՐ

"Ժողովուրդ" թերթի 50 համարի հինգերորդ էջ

Այն, որ շինարարական աղբի համար Վանաձորի Տարոն 4 թաղամասում կա առանձնացված տարածք, պարտավոր են իմանալ եւ գիտեն քաղաքի բոլոր շինարարական կազմակերպություններն ու անհատները, սակայն հասցնողը աղբը բեռնաթափում է աղբանոցի կողքին կամ թաղամասի բազմաբնակարանների բակերում:
Լրատվամիջոցների արձագանքի շնորհիվ խնդրի մասին բնակիչների բազմաթիվ բողոքներին 1 տարի առաջ ականջալուր եղավ նաեւ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժինը. կարծեք թե մինչ այդ անտեղյակ էր եւ նոր նկատեց աղբի սարերը: Ինչեւէ, 3 օր շարունակ ծանր տեխնիկայի օգնությամբ մաքրվելուց հետո տարածքը վերագտավ իր բնական տեսքը, եւ քաղաքապետարանի կոմունալ բաժինը խոստացավ զգուշացնել կազմակերպություններին, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, հետեւողական չեղավ:  
Այսօր «լեռնագոյացման պրոցեսը» շարունակվում է: Սա էլ քիչ է, շատերն այնքան են լկտիացել, որ ալարում են աղբը հասցնել գոնե մինչեւ Տարոն 4, լցնում են ինչ քանակությամբ ուզում են եւ ուր ուզում են: Այսպիսով արդեն աղբանոցի են վերածվել Վանաձորի գետերն ու փողոցները: Հատկապես Փամբակ գետի շրջակայքում աղբը կուտակված է վաղուց, սակայն կոմունալի,  համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետերը միայն օրերս տեսան դա, այն էլ միայն քաղաքապետի նկատելուց հետո: Նստեցին մեքենան եւ քաղաքը զննեցին: «Ե՛ւ Վարդանլուում  կար, եւ Լենինգրադյանի վրա կար, ե՛ւ Եվրոպական համալսարանի դեմը: Զգուշացվել ա թաղամասային հիմնարկներին, որպեսզի աղբը գետի հունից շուտ հանվի»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը: Որոշ վայրերում էլ կենցաղային աղբի համար տեղադրվելու են աղբամաններ. վերջապես դրանց բացակայությունը եւս նկատվել է: Իսկ թե թաղամասային հիմնարկներն ինչու չեն վերահսկում իրենց ենթակա տարածքները, Մելիքյանի բացատրությունը մեկն է. «Ամեն վայրկյան չեն կարա վերահսկեն` ով լցրեց, տարբեր ժամերի են լցնում: Ասվել ա, ակտավորելու ենք»: Մելիքյանի վերջին արտահայտությունը, չգիտես ինչու, հավատ չի ներշնչում, քանի որ  զգուշացնելու արդյունքները չեն երեւում. մարդիկ աղբը շարունակում են լցնել  ասիական կենցաղավարության վատ դրսեւորումներից երբեւէ չձերբազատվելու հաստատակամությամբ, իսկ հայտնաբերվածների, առավել եւս տուգանվածների անուններ այսքան ժամանակ ինչ-որ չեն հնչել:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ

Հոդվածը՝ www.armlur.am-ի







Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 980 | Ավելացրեց: andy | Տեգեր: աղբահանություն, քաղաքապետարան, Վանաձոր | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հունիս 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Դուք օգտագործում եք...
Ընդամենը պատասխան: 159

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 3.138.105.124

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024