Գլխավոր » 2011 » Հունիս » 9 » Հայկական էլեկտրացանցերը 120 մլն դրամ է նախատեսել «Մայքրոսոֆթից» օրինական ծրագրեր ձեռք բերելու համար
14:30
Հայկական էլեկտրացանցերը 120 մլն դրամ է նախատեսել «Մայքրոսոֆթից» օրինական ծրագրեր ձեռք բերելու համար
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2011 թ. 120 մլն դրամ (մոտ 325 հազ. դոլար) կհատկացնի «Մայքրոսոֆթ» ընկերությունից լիցենզավորված ծրագրեր ձեռքբերելու համար: Այդ մասին նշված է ընկերության 2011 թ. ներդրումային ծրագրում, որը ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը:
Սա հայկական կորպորացիաների կողմից լիցենզավորված ծրագրեր ձեռք բերելու ամենախոշոր հայտերից մեկն է:
Ընդհանուր առմամբ` ՀԷՑ-ի 2011 թ. ներդրումային ծրագիրը կազմում է 18.1 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար): Հայաստանի մասշտաբով սա եւս խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկն է: