ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Երկուշաբթի, 06.05.2024, 05:13
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Ապրիլ » 30 » «ԱրմենՏելը» շարունակում է աջակցել մարզերում համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրին
20:26
«ԱրմենՏելը» շարունակում է աջակցել մարզերում համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շարունակում է  համագործակցել «Գործարարության զարգացման եւ օժանդակման կենտրոն» ՀԿ-ի հետ եւ աջակցել Վանաձորի տարածքային ինտերնետ կենտրոնին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից, ընկերության աջակցությամբ Ինտերնետ կենտրոնի ուսումնական ծրագրում ներառվել են լրացուցիչ դասեր աշակերտների համար, ծրագրավորման դասընթացներ, մշակվել է ուսուցիչների որակավորման եւ բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման մեթոդիկա: Հետագա համագործակցության շրջանակում կիրականացվեն երկարաժամկետ ծրագրեր` այդ թվում ուսուցիչների համակարգչային գիտելիքների կատարելագործման դասընթացներ, ծրագրավորման մշտական խմբակներ, ինչպես նաեւ Լոռու մարզի մյուս քաղաքներում Ինտերնետ կենտրոնների ստեղծում:

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերից կցանկանայի առանձնացնել Լոռու մարզի աշակերտների համար ծրագրավորման on-line դասընթացները, որոնց շնորհիվ երկար տարիների ընդմիջումից հետո մեր մարզի թիմը կմասնակցի ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադային: Սա մեծ հաջողություն է մեր աշակերտների համար», - նշել է «Գործարարության զարգացման եւ օժանդակման կենտրոնի» նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը.

Նշենք, որ Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնի ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 350 մարդ: Այդ թվում` Վանաձորի միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշակերտներ, ուսանողներ եւ ուսուցիչներ: Կենտրոնում անցկացվում են նաեւ թեմատիկ սեմինարներ, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքների եւ ինտերնետից օգտվելու դասընթացներ: Ամենամյա վերապատրաստում են անցնում Վանաձորի ձեռնարկությունների հաշվապահներ եւ ֆինանսական մենեջերներ: Համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով անցկացվում են արտագնա ուսուցողական դասընթացներ, մասնավորապես, 2011թ-ի փետրվար ամսից Կենտրոնի մասնագետները անցկացնում են համակարգչային դասընթացներ Դսեղ գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժների համար (Լոռու մարզ):

Հոդվածը՝ news.am-ի
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 895 | Ավելացրեց: andy | Տեգեր: Գործարարության զարգացման եւ օժանդակ, ԱրմենՏել, Beeline, Vanadzor, Ванадзор, Վանաձոր | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 3.145.93.221

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024