Գլխավոր » 2011 » Ապրիլ » 25 » Apple-ը եւ Google-ը «մրցավազքի են դուրս եկել» նոր ծառայության գործարկման համար
11:39
Apple-ը եւ Google-ը «մրցավազքի են դուրս եկել» նոր ծառայության գործարկման համար
Apple-ը մտադիր է Google-ից ավելի շուտ գործարկել ցանցային երաժշտական ծառայությունը։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտնել են երկու ընկերությունների ծրագրերին քաջածանոթ աղբյուրները։
Apple-ի եւ Google-ի նոր ծառայության գաղափարը հետեւյալն է։ Երաժշտությունը օգտագործողները կարող են որոշակի գումարի դիմաց գնել եւ ներբեռնել, բայց դրանք կարող են պահպանել այդ երաժշտական ֆայլերի համար նախատեսված հատուկ սերվերներում։ Նոր ծառայության անունը կոչվում է «ամպոտ ծառայություն» (cloud music service), ի նշան այն հանգամանքի, որ ֆայլերը պահպանվում են, ոչ թե համակարգչի կամ սմարթֆոնների կրիչներում, այլ հեռակա սերվերների վրա, եւ օգտագործողները կարող են երգերը լսել միայն ինտերնետին միացած լինելու դեպքում։