Գլխավոր » 2012 » Հուլիս » 16 » Աշխատանքի տոնավաճառ Վանաձորում - 27 հուլիսի 2012 թվական
10:57
Աշխատանքի տոնավաճառ Վանաձորում - 27 հուլիսի 2012 թվական
Հարգելի աշխատանք փնտրողներ: Հուլիսի 27-ին ժամը 11-ից 16-ը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է գործատուներին իրենց թափուր աշխատատեղերի պահանջներին համապատասխան մասնագետներ, իսկ աշխատանք փնտրողները իրենց մասնագիտությանը եւ որակավորմանը համապատասխան աշխատատեղեր: Տոնավաճառին կմասնակցեն արդյունաբերության, կրթության եւ սպասարկման ոլորտների եւ բանկային համակարգի 30-ից ավել գործատուներ, որոնք կներկայացնեն բարձրագույն, միջին մասնագիտական կրթության եւ բանվորական մասնագիտությունների աշխատատեղեր: Ակտիվորեն մասնակցեք աշխատանքի տոնավաճառին, դա հնարավորություն կտա միաժամանակ շփվելու մի քանի գործատուների հետ եւ գտնելու հարմար աշխատանք: