ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Ուրբաթ, 29.03.2024, 13:55
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария



Գլխավոր էջ » Օգտակար է / Полезное (33)

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ / ДЕТЯМ [20]
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ / КОМПЬЮТЕРНЫЕ ПРОГРАММЫ [13]

« 1 2 3 4 5 6 7 »

РУССКИЙ АЛФАВИТ В КАРТИНКАХ


   
   
   
   
   



















ԳԻՏԵ՞Ք ՈՐ / ЗНАЕТЕ? | Անցում: 0 | Ամսաթիվ: 13.03.2011

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ /25-48/


Հազար շապիկ ունի հագին,
Բայց ոչ մեկն էլ կոճակ չունի:
Իրեն մենակ թաղեցինք,
Ճտերի հետ հանեցինք:
Բաղնիս մտնում՝ շոր չի հանում,
Դուրս գալիս է տկլորանում:
/Կաղամբ/
/Կարտոֆիլ/
/Կարտոֆիլ/
Հորն ու մորը չի ճանաչում,
Անուններն է տալիս միշտ:
Զավակներին իր չի տեսել՝
Անուններն է տալիս միշտ:
Ինձ ո՞վ կասի, ինձ ո՞վ կասի,
Այս աշխարհում ի՞նչն է, որ
Շնչավորից ծնվեց անշունչ,
Իսկ անշունչից՝ շնչավոր:
Աղբյուր է, չորս կողմը
Պատած է մազով,
Տերը հենց տխրեց՝
Ջրեր են վազում:
/Կկու/
/Ձու/
/Աչք, թարթիչներ, արցունք/
Կայտառացավ առուն սարում,
Աշխուժացավ խեժը ծառում,
Շատ սպասված ո՞վ է գալիս
Ամբողջ աշխարհը զարդնում:
Գնաց-գնաց,
Տարավ-տարավ,
Տեղ հասավ, բայց դադար չառավ:
Կտրում են՝ կտրել չի լինում,
Ծամում են՝ ծամել չի լինում,
Սիրասուն իր մոր գրկից
Ջոկել ու պոկոլ չի լինում:
/Գարուն/
/Գետ/
/Ջուր, գետ, ծով/
Բոլորին է հագցնում,
Միայն ինքն է մերկ մնում:
Մենք քնում ենք բարձի վրա,
Նա բարձի մեջ է քնում:
Խորունկ ձորում՝ առվին նստած,
Հազար տարվա պառավ է,
Հազար տարի ուտում-խմում՝
Էլի սոված-ծարավ է:
Պետք է գալիս ամենուր,
Կյանքի ամեն թոհուբոհում:
Ումը շատ է՝ չի պարծենում,
Ումը քիչ է՝ չի դժգոհում:
/Ասեղ/
/Ջրաղաց, ալյուր/
/Խելք/
Կարմիր ուտում է,
Սպիտակ ծռտում:
Ծիտը մի բույն է պահում,
Բույնը մի տուն է պահում:
Պղինձ, ոսկի, արծաթ է,
Ամեն բանի հասրաթ է:
/Ջրաղաց, ալյուր/
/Բանալի, կողպեք/
/Դրամ/
Հմայում է համով, հոտով,
Սրտեր գերում պինդ ու կարծր,
Անտարբեր չես անցնի մոտով՝
Պտուղ է, բայց խակն է քաղցր:
Մորը հագավ,
Հորը հեծավ,
Մինչև ինքն իր ճարը տեսավ:
Չորս եղբայր դեմ-դիմաց են,
Կանգնել են, ինչ են իմացել.
Ոչ գալիս են, ոչ գնում են,
Իրար նայում ու մնում են:
/Երեխա/
/Երեխա/
/Տան պատեր/
Ձեզ ծանոթ մի լաչառ տիկին
Յոթը շապիկ ունի հագին,
Փորձես նրան մերկացնել՝
Ինքդ քեզ կլացացնես:
Ատամ ունեմ, ատամ ունեմ,
Կծում-կտրում եմ ես էլ:
Ջարդված ատա՞մ, պատահում է,
Ցավող ատա՞մ՝ չեմ տեսել:
Այս աշխարհի չորս ծագերում
Ում էլ հարցնես՝ կճանաչի,
Անվանի է, մարդ չէ սակայն,
Ամենազոր է՝ Աստված չի:
/Սոխ/
/Սղոց/
/Դրամ/
Ծածու-ծածու ո՞վ է գալիս,
Ոտքեր չունի՝ ման է գալիս,
Աչքեր չունի՝ լույս է տալիս,
Բերան չունի՝ կուլ է տալիս:
Գալիս է նա՝ ոտքեր չունի,
Պառկում է՝ անկողին չունի,
Թեթև է, բայց ո՞վ իմանա՝
Ծառ ու տանիք կդիմանա՞ն:
Իջնում է, նստում է, թառում,
Այգում, հանդում ու սարում,
Նրա մահով ուռճանում,
Հզորանում է առուն:
/Ձյուն/
/Ձյուն/
/Ձյուն/

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ / ЗАГАДКИ | Անցում: 0 | Ամսաթիվ: 09.03.2011

ԴԱՐՁՎԱԾՆԵՐ


Ականջ կախել - Չլսելու տալ
Ականջ դնել - Գողունի
Ականջի ետև գցել - Ասվածը անտեսել
Ատամ ցույց տալ - Սպառնալ
Ականջը գցել - Տարածել
Ականջ բացել - Գլխի ընկել, գցել
Եղբոր պես - Մտերիմ
Պոչը տնկել - Խռովել, հավակնել
Եղինջ է - Կծու խոսք ունի
Աշխարհի վերջը - Տագնապալի
Աշխարհը գլխին փուլ գալ
Առանց վարտիքի - Աղքատ
Տերտերի փոր - Ագահ
Եզ - Անմիտ
Պինդ ականջ - Անուշադիր
Վայրի կատու - Անուշադիր
Կծու տաքդեղ - Դաժան
Բերանից կտրել - Զրկել
Մետաքս դարձավ - Փափկեց
Հարուստ գնչու - Շռայլ
Պաղ ապուր - Անհամ մարդ
Կոկորդ թրջել - Ըմպելիքով
Կատու դառնալ - Խեղճանալ
Կախականջ - Ուրիշին լսող
Կանգնած միզող - Տղամադր
Գլխին կարկուտ տեղալ - Տուժել
Կարմիր եզն է եկել - Գժվել
Ջարդված ոջիլ - Դանդաղաշարժ
Կայծին կոխած - Անհանգիստ
Կես հոգի - Վտիտ
Կռնակի փոշին թափ տալ - Ծեծել
Թիկունք - Հովանավորություն
Մեջք-մեջքի տալ - Օգնել
Թիկունք քորել - Հարվածել
Կրակ դառնալ - Կատաղել
Տախտակը պակաս
Երակը գտնել - Թույլ տեղը գտնել
Թշնամուն ուրախացնել
Տուն շինող
Տուն քանդող
Տասը մատը մոմ դարձնել
Խոսք բացել
Մահը աչքն առնել
Զուռնա փչել - Խոսք առաջ տանել
Էշը չոքել է - Անել վիճակ
Կուշտ աչք
Երկու կրակի միջև
Երկու դանակի արանքում
Երկու քարի արանքում
Թույլ բերան
Թելին կպնել - Քեֆին կպնել
Թիզ ու քիլ - Թզուկ
Շնագայլի քուն - Թեթև քուն
Թեթև ոտք - Հաջողակ
Թիակի վրա չմնալ  Հարաշարժ
Թափ տալ տոպրակը - Գաղտնիքն իմանալ
Թովմաս առաքյալ - Չհավատացող
Քամակը հոտաց - Մեղքերը շատ
Քամակին չնստել - Հարաշարժ
Ժողովրդի ցեց - Մակաբույծ
Հասած ծիրան -
Ընկած-ելած - Փորձառու
ԴԱՐՁՎԱԾՆԵՐ | Անցում: 0 | Ամսաթիվ: 05.03.2011

ԱՂՈԹՔՆԵՐ

Հայր մեր
Հա'յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո.
Եկեսցէ արքայութիւն Քո.
Եղիցին կամք Քո որպես յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.
Եւ թո'ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի' տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն.
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս:
Ամեն:

Եկեղեցի մտած ժամանակ
Դու, որ բոլոր մտքերն ես քննում, քո խաղաղությո՛ւնը տուր մեզ տեւաբար, աղաչում ենք քեզ:
Ամեն:

Եկեղեցուց դուրս գալու ժամանակ
Երկնավոր թագավոր, քո եկեղեցին անսասան պահիր եւ քեզ երկրպագողներին խաղաղության մեջ պահիր:
Ամեն:

Գործ սկսելուց առաջ
Մեր գործերը դո՛ւ ուղղիր: Տե՜ր, մեր գործերը հաջողեցրո՛ւ:
Ամեն:

Օգնություն խնդրելու աղոթք

Քո խաչը թող ապավեն լինի, Տե՜ր Հիսուս, երբ Հոր փառքով երեւաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` քեզ հուսացողներս, այլ քո մեծ զորությամբ ուրախանանք` քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ:
Օգնի՛ր մեզ, Տե՜ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր փրկիչ Աստված, քո մեծ անվան փառավորության համար, Տե՜ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, քո սուրբ անվան համար: Սուրբ եւ պատվական խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր քեզ ապավինած եւ քեզ հուսացող ժողովրդին: Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Ներում խնդրելու աղոթք Սուրբ Հոգուց
Քո խաղաղությամբ, Հոգի՛ Սուրբ, ճշմարիտ Աստված, որ վեր է ամեն մտքից ու խոնարհությունից, մխիթարի՛ր մեզ` քո ծառաներին, ընդունելով մեր աղաչանքը: Դու, որ բարերար ես, ջնջի՛ր մեր հանցանքներին արժանի ահավոր պատիժը: Ներողամիտ գտնվի՛ր եւ լսի՛ր մեզ, քավի՛ր եւ ների՛ր մեր մեղքերը: Արժանի արա գոհությամբ փառավորելու քեզ` Հոր եւ Միածին Որդու հետ միասին. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:

Չարից պաշտպանվելու ընդհանրական աղոթք
Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր ինձ, որ քո արյունով գներցիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ, քո սուրբ անունով կնքված տաճարս. մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի ինձ, քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա՛ ինձ, քո արարածին:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող քո խաչը պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք. նրա աղոթքներով փրկի՛ր մեզ չարից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ կյանքերը:
Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն ողորմիր մեզ:
Սուրբ Հռիփսիմյան եւ Գայիանյան կույսերի սիրույն, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ` մեղքերի մեջ կորածիս:
Սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների սիրույն, որոնց ձեռքով ճանաչեցինք քեզ` մեր Փրկչին, եւ որի ձեռքով Հայաստան աշխարհից հալածեցիր դեւերի բազմությունը, այժմ եւս անմիջապես հեռացրու սատանային մեզանից:
Սուրբ Վարդանանց ու Ատոմյանց զորավարների եւ նրանց ընկերացող սուրբ քահանաների սիրույն, որոնք չարի դեմ պատերազմեցին եւ նրա պատերազմը խափանելով` Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցիները կործանումից փրկեցին, հիմա՛ եւս, Տե՜ր, խափանիր սատանային` իր չար գործակիցներով միասին:
Սուրբ ճգնավորների, վանական հայրերի եւ նրանց աշակերտած այրերի ու կանանց բարեխոսությամբ ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետեւ նրանք քեզանից շնորհք ստացան եւ քո անունո՛վ հաղթեցին բանսարկուի բոլոր հնարքներին: Հիմա՛ եւս, Տե՜ր իմ, քո հաղթող զորությամբ հաղթահարի՛ր հակառակամարտը եւ մեզ հաղթանակ տուր նրա ընդդիմության դեմ:
Մեր բոլոր սուրբ հայրապետների եւ առաջնորդների բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտքի տակ առնելու օձերին ու կարիճներին, եւ թշնամու ամբողջ զորությունը, շնորհի՛ր, որ հիմա մենք եւս նրանց բարեխոսությամբ ոտքի տակ առնենք կամակոր վիշապի գլուխը եւ լռեցնենք ու կապենք ամեն տեսակ հերձվածողների բերանները:
Կանանց ծնունդների մեջ մեծագույնի` Սուրբ Հովհաննեսի, եւ նախավկա Սուրբ Ստեփաննոսի բարեխոսությամբ մաքրի՛ր մեզ հոգեկան ու մարմնական ամեն պղծությունից եւ արժանի արա, որ ճշմարտապես, հոգով ու ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Կերակուրներից առաջ
Խաղաղությամբ վայելենք այս կերակուրը, որ Տերը պատրաստել է մեզ համար: Օրհնյա՜լ լինի Տերը` իր պարգեւների համար:
Ամեն:

Կերակուրներից հետո
Այս սեղանի վրա լիությունը անսպառ եւ անպակաս արա Քրիստոս, մեր Աստված, որ մեզ կերակրեց եւ կշտացրեց: Հավիտյան փա՜ռք իրեն:
Ամեն:

Փա՜ռք տիեզերքը կերակրողին, որ մեզ կերակրեց եւ կշտացրեց: Նրան փա՜ռք հավիտյան:
Ամեն:

Աշխատանքի եւ Աղոթքի եռանդ խնդրելու համար
Դու` Քրիստոս, կենդանի կրա՛կ, իմ սրտի մեջ բորբոքի՛ր քո սիրո կրակը, որ աշխարհի մեջ ձգեցիր, այրիր հոգուս աղտերը, սրբիր խղճմտանքս, մաքրիր հոգուս ու մարմնիս մեղքերը եւ քո գիտության լույսը վառիր իմ սրտի մեջ: Եւ ողորմի՛ր քո արարածներին ու ինձ` մեղքերի մեջ կորածին:
Ամեն:

Երիտասարդների օրական աղոթք
Տե՜ր Աստված իմ, հզոր եւ գթած, դու, որ քո անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր քո անիմանալի պատկերով եւ բարի պարգեւներով հոգում ես իմ բոլոր պետքերը, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում քեզ ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչեւ այսօր: Բայց որովհետեւ մարդկային հանցանքների բերումով ապականված, տկար եւ սխալական բնություն ունեմ` աղաչո՜ւմ եմ ինձ քո շնորհքը եւ իմաստությունը տուր եւ քո զորությունը օգնական դարձրու ինձ, որպեսզի կարողանամ միշտ քո պատվիրանների փրկարար շավիղների մեջ քայլել եւ համակերպվեմ քո կամքին եւ օրենքին, որպեսզի զերծ մնամ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից ու փորձանքներից, հեռու մնամ բոլոր անմիտ սխալներից, համառության մոլությունից, անկարգ ցանկություններից եւ սեփական քմահաճույքներից:
Դրոշմի՛ր հոգուս մեջ քո երկյուղը, որպեսզի մաքրությամբ եւ արդարությամբ ապրեմ, միշտ քե՛զ ունենալով մտքիս մեջ: Իմ կամքը հոժար դարձրու բարուն եւ քո կամքին, դո՛ւ ուղղիր իմ խոսքերը, որպեսզի միշտ վայելուչն ընտրեմ: Իմ տկար անձը մի՛ մատնիր այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին, որպեսզի չլինի որ շեղվեմ քո խոսքից եւ բարի շավիղից:
Իմ սրտի մեջ աճեցրու բոլոր առաքինությունների սերմերը, որպեսզի դրանցով ապրեմ իմ ամբողջ կյանքում:
Շնորհի՛ր, որ միշտ խոնարհ լինեմ, հեզ եւ համեստ` վարքով, բարի եւ մաքուր` խորհուրդներով, խոսքով ու գործով, ճշմարտախոս լինեմ եւ ուրիշին չվնասեմ իմ խոսքերով, հավատարիմ եւ ժրաջան լինեմ պարտականություններիս կատարման եւ մանավանդ այն դերի մեջ, որ դու տվեցիր ինձ: Թող արդար, բարեմիտ, իրավունքը սիրող եւ ողորմած լինեմ իմ բոլոր գործերի մեջ եւ ընկերներիս հանդեպ իմ արարքների մեջ, մեծարող եւ հնազանդ լինեմ ծնողներիս եւ մեծերիս, բարի, քաղցր եւ սիրալիր` բոլոր մարդկանց հանդեպ եւ պատրաստ լինեմ մարդկանց անելու այն, ինչ որ ուզում եմ, որ ուրիշները անեն ինձ:
Քո անհուն խնամքով դո՛ւ հոգա իմ հոգեւոր ու մարմնավոր պետքերը եւ այնպես արա, որ ամեն բանի մեջ քե՛զ հուսամ եւ ապավինեմ: Թույլ տուր, որ միշտ շնորհակալություն հայտնեմ ինձ տված բոլոր պարգեւներիդ համար եւ գոհունակ սրտով բավարարվեմ իմ վիճակով ու պայմաններով:
Հեռո՛ւ պահիր ինձ ծուլությունից եւ պարապությունից: Փրկի՛ր ինձ չար ընկերներից, չար օրինակներից եւ բոլոր վտանգներից ու փորձություններից: Եւ ընդունի՛ր հորս եւ մորս, եղբայրներիս եւ քույրերիս, ամբողջ ընտանիքիս եւ բարեկամներիս, ինչպես նաեւ բոլոր մարդկանց համար իմ խնդրանքը, բոլորին էլ հիշիր քո սիրո մեջ եւ բոլորին առատօրեն տո՛ւր քո բարի պարգեւները, թե՛ այստեղ, եւ թե հավիտենական կյանքում, որովհետեւ քո՛նն են փառքը, պատիւն ու զորությունը հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Ծննդյան տարեդարձի օրվա աղոթք
Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից եւ ի մ կյանքի մնացյալ օրերը անցկացնեմ բարեգործությամբ ու քո պատվիրանների համաձայն, աստվածահաճո եւ զգաստ կենցաղով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար, որպեսզի հոգիս փրկվի, ծնողներս մխիթարվեն եւ եղբայրներս ու բոլոր ընկերներս ուրախանան եւ օգտվեն: Եւ ինչպես որ քո սքանչելագործությամբ ինձ մորս արգանդից հանեցիր, որ ժամանակավոր կերպով այս աշխարհում ապրեմ, նույնպես էլ վերջին օրը ինձ երկրի արգանդից հանիր, որ անմահական եւ հավիտենական կյանքով ապրեմ քո արքայության մեջ, քո լույսի շնորհքով, որովհետեւ դո՛ւ ես իմ Տերը եւ Աստվածը, ո՜վ իմ փրկիչ եւ ապավեն. քո շնորհքի օգնության ապավինած եմ մնում այժմ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Երեկոյան Աղոթք
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Քնելուց առաջ
Տեր իմ Աստված, Տեր բարերար, դու պահպանի՛ր ինձ այս գիշեր. տո՛ւր Հորս եւ մորս երկար կյանք եւ երջանիկ, հանգիստ օրեր:
Քո սուրբ հրեշտակը մեր մոտից չհեռանա՛ ամենեւին, այլ պահի մեզ փորձանքներից, արթնացնի զվարթագին:
Ամեն:

ԳԻՏԵ՞Ք ՈՐ / ЗНАЕТЕ? | Անցում: 0 | Ամսաթիվ: 05.03.2011


ԱՖՈՐԻԶՄՆԵՐ /2/


- Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը

- Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը` իբրև խրատ:

- Լավագույն մտքերը ընդհանուրի սեփականություններն են:

- Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

- Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:

- Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:

- Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:

- Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:

- Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:

- Կյանքը կարճ է, սակայն ձանձրույթը երկարաձգում է այն:

- Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:

- Հաճախ եռանդի պակասությունը համբերության տեղ են դնում:

- Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:

- Համեստությունն ու գեղեցկությունը միմյանց հետ մշտապես անհաշտ են:

- Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը:

- Ճշմարտությունը ուրիշներին անճշտապահության մեջ մեղադրելու քաղաքավարի ձև է:

- Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:

- Մարդը գոյություն ունի միայն հասարակության մեջ, և հասարակությունը նրան ձևավորում է լոկ իր համար:

- Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

- Մարդը, որը երկրային ձախորդությունները տանում է առանց փիլիսոփայության, նման է նրան, ով հորդառատ անձրևի տակ քայլում է գլխաբաց:

- Մարդիկ գերադասում են իրենք իրենց մասին բացասական բաներ ասել, միայն թե իրենց մասին խոսեն:

- Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:

- Մարդիկ հաստատուն են միայն մի բանում, միայն սովորությունների մեջ:

- Մարդկային գործերում ավելի լավ է գլուխ հանում ոչ թե նա, ով շատ է ապրել, այլ նա, ով ավելի շատ է դիտել:

- Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը:

- Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:

- Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում:

- Մեծ մարդկանց բնորոշ հատկանիշն այն է, որ նրանք ուրիշներին ավելի նվազ պահանջներ են ներկայացնում, քան իրենց:

- Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:

- Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:

- Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր սխալները, երբ նրանք հայտնի են լինում միայն մեզ:

- Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում:

- Մենք սիրով ներում ենք մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ հետ առնչություն չունեն:

- Միայն աշատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել:

- Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց:

- Յուրաքանչյուր ոք, ով ձգտում է ինքնատիպության, նախանձ կամ ծաղր է հարուցում:

- Նա ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ սխալվում է, իսկ նա ով կարծում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի:

- Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:

- Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:

- Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:

- Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:

- Ով ոչնչի մասին չի հարցնում, նա ոչինչ չի սովորի:

- Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:

- Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն:

- Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:

- Չկա այնպիսի մարդ, որը չամաչի սիրած լինելու համար, երբ արդեն դադարել է սիրել:

- Չպետք է վիրավորել նրանցից, ովքեր մեզանից թաքցնում են ճշմարտությունը, քանի որ ինքներս էլ հաճախ մեզանից թաքցնում ենք այն:

- Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:

- Պատահականություններն առիթ են ստեղծում, որպեսզի ոչ միայն շրջապատի մարդիկ մեզ ճանաչեն, այլև ինքներս մեզ:

- Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը:

- Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:

- Սերը հասկանում է նա, ով այն ապրել է:

- Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:

- Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:

- Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է:

- Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:

- Վստահությունն արիություն է, հավատարմությունը` զորություն:

- Տաղանդը բաղկացած է մեկ երրորդ բնազդից, մեկ երրորդ հիշողությունից ու մեկ երրորդ կամքից:

- Րոպեական բավականությունը հաճախ երկարատև տառապանքների պատճառ է լինում:

- Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը:

- Փառքը թույն է, որը պետք է ընդունել փոքր չափերով:
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ / АФОРИЗМЫ | Անցում: 0 | Ամսաթիվ: 04.03.2011


« 1 2 3 4 5 6 7 »
ՓՆՏՐՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Դուք օգտագործում եք...
Ընդամենը պատասխան: 159

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 35.175.200.199

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024