ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ - ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ / ДЕТЯМ - ՕԳՏԱԿԱՐ Է - ՏԵՂԵԿԱՏՈՒ - «ՎԱՆԱՁՈՐ» / СПРАВОЧНИК "ВАНАДЗОР"
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 18.09.2014, 18:39
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ
[26.07.2013]
ԳԱԶ-53 Վաճառք 
[12.06.2013]
Կարի մեքենաների վաճա... 
[05.11.2011]
Վաճառվում է 1995 թվա... 

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Ձմեռ է / Зима antivirus ռուսական եկեղեցի Ապարան Алаверди ուսումնական պլան Гостиница աշխատատեղեր ԱՊՊԱ 24 апреля справочник զատիկ yerevan Google Նոր եկեղեցի ճանապարհային երթեւեկության նշաններ տոն MICROSOFT Авария հանգստյան օրեր խաչքար հակավիրուսային ծրագիր Եկեղեցի / Церковь Ванадзор key Santur ԱՎՏՈՎԹԱՐ միկրոավտոբուս ընդունելություն աշուն սոցիալական փաթեթ քաղաքապետարան ապրիլի 24 շախմատ Геноцид Երեւան Ղարաքիլիսա Սպիտակ Հայաստանի Հանրապետություն Սուրբ Ծնունդ Քաղաքային տեսարան քաղաքապետ հրդեհ կրթություն դպրոց եկեղեցական տոներ տեղեկատու Վանաձոր пасха apple Վարդան Դոլմաջյան Armenia Լոռու մարզպետ ներկիր ինքդ ժամերի փոփոխություն ԱՄՆ армения Հայ առաքելական եկեղեցի продажа genocide Վանաձորյան բնություն Վանաձորի օր чемпионат տեղեկատու twitter հյուրանոց լճեր Գագիկ Ծառուկյան ավտոպատահար չեմպիոն վթար Ալավերդի վաճառք Վիտամին ակումբ Ռուսաստան հակավիրուսային պաշտպանություն Քաղաքային այգի Վանաձոր աղբահանություն Սանթուր սահմանադրություն Facebook Մայրամուտ կառավարություն Լոռու մարզային գրադարան KoD անկախություն աշխատանք Վանաձորում Կենտրոն School ձմեռային ժամանակ բռնցքամարտ հրաշքներ հայաստան փրկարարական ծառայություն ցեղասպանություն Vanadzor հանգստյան օր տոներ Vardan Dolmajyan տոնավաճառ

Գլխավոր էջ » Օգտակար նյութեր / Полезные материалы » ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ / ДЕТЯМ » ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ

Բաժնում: 1
Ցուցադրված է: 1-1
Էջեր: 1

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվան · Ռեյթինգի · Անցումների
Առած - ասացվածքներ


Ապրողին` ապրուստ, մեռնողին` պատանք:
Այդ խելքով ջուր էլ չես կարող խմել:
Այդ մորուքին` այդ սանրը:
Ճարպիկ թռչունը կտուցից կբռնվի:
Ուրիշի պարանով հորը մի իջնիր:
Ուրիշի ձեռքին նայողը` սոված կմնա:
Աշխարհի բերանը խոնջանս չէ, որ քաշեմ, կապեմ:
Գիտունի հետ քար ջարդի, անգետի հետ քուֆթա մի' ուտի:
Ամեն բեղ ունեցող` մարդ չի լինի:
Ամեն ինչ իր չափն ունի:
Աղբի վրա բուսավ, բայց վարդ բուսավ:
Աշխարհն անիվ է, երանի դարձնողին:
Ածող հավը կչկչան կլինի:
Գեղեցիկը` գեղեցկության համար, տգեղն էլ` աստծո համար:
Լավը լավին կգտնի:
Լավություն արա, ծովը գցիր:
Սիրունությունը չի ուտվի:
Սիրուն աղջիկը սիրուն հարս կլինի, սիրուն հարսը սիրուն մանուկ կծնի:
Լավ թխսկանը ճտերին չի թողնի:
Աղքատի երեսը պաղ կլինի:
Աղքատի հալից աղքատը կհասկանա:
Աղքատությունն ամոթ չէ, կեղտոտությունն է ամոթ:
Աշխատանքը լեռներ շուռ կտա:
Ամառվա անձրևին և ձմեռվա արևին մի հավատա:
Ամառը թե չքրտնես, ձմեռը` չես լիանա:
Թան ունեցիր, ճանճը Բաղդադից կգա:
Անունը կա, ինքը` չկա:
Անձրևոտ օրը հավը ջուր չի ուզում:
Անձրևից փախանք, կարկուտի տակ ընկանք:
Ուշ եկողն ինչ գտնի, այն կուտի:
Անցած բանին` վախ չեն ասի:
Անցած` մոռացած:
Աշխարհը` լայն, կոշիկս` նեղ, ի՞նչ հասկացա:
Աշխարհը վառվի, մեջը մի մարդ չունի:
Աշխարհը մախաթով է ծակված:
Աշխարհը ծով, ես` ծարավ:
Աշխարհը մաղի չափ է:
Աղջիկն այլոց տան ճրագն է:
-Աղջի' սեղան դիր:
-Գլուխս է ցավում:
-Աղջի', արի կեր:
-Ո՞ւր է մեծ գդալը:
Աղջիկն ասել է, եթե մի անգամ էլ հարս դառնամ, ձի հեծնելը սովորեցի:
Աղջիկն ինչքան պահես, դարձյալ ուրիշի բախտն է:
Աչք հանողի աչքը պիտի հանես:
Շտապով կրակողը, ուղիղ չի կրակի:
Արագ գնացողը, շուտ կհոգնի:
Առանց շան գյուղ չի լինի:
Աստված երկու ականջ է տվել, մեկ բերան, որ քիչ խոսես, շատ լսես:
Աստված ընկույզ կտա, ատամ չի տա, ատամ կտա, ընկույզ չի տա:
Աստված մեկին կտա խելք, մյուսին փող:
Աստված գիտի իր դատաստանը:
Աստծուց չվախեցողից վախեցիր:
Ասեղ գցես, գետնին չի ընկնի:
Ասեղի անցքից Հնդկաստանը կտեսնի:
Ասես` գեշ ես, չասես` էշ ես:
Այս խմորը շատ ջուր կվերցնի:
Այս ջրաղացը ցորեն էլ կաղա, կորեկ էլ:
Այս գործը մի կյանք արժե:
Որսորդն առանց հրացանի չի լինի:
Արի', որոմը ցորենից ջոկի:
Թե արև դառնա, աշխարհի վրա չի ծաթի:
Արև մտած տունը, բժիշկ չի մտնի:
Օղին տեսավ, վիշտը մոռացավ:
Ուղտը «քը~շ-քը~շ» ասելուց չի ազդվի:
Մինչև ջուրը չպղտորվի, ձուկ չի բռնվի:
Եթե աստված չտվեցմ մարդը չի տա:
Եզը որ ընկնի, դանակ քաշող` շատ կա:
Միայն օձի փոքրը չի սիրվում:
Պարտքով ամուսնացողը երեխաներին կտա դեմը:
Բոյը` երկար, խելքը` կարճ:
Ուտելու համար հետույքը փշերին կտա:
Պարտքը ուղտի ձագ է, ինչքան գնա կմեծանա:
Պարտքը կրակե շապիկ է:
Կատվին ասել են` կեղտդ դեղ է, ավելի խորն է թաղել:
Կույր աչքը շյուղ կընկնի:
Կանանց շառից հեռու:
Կանգնած ջրից վախեցիր, հոսող ջրից մի վախեցիր:
Կարդացողը մարդ կդառնա:
Կարճահասակ մարդու մտքով օրական յոթ անգամ թագավորություն կանցնի, յոթ անգամ էլ կխայտառակվի:
Կաթնատու պտուկը չեն կտրի:
Կուշտ նստեցինք, քաղցած վեր կացանք:
Կոտրած կուժը չի նորոգվի:
Մազերը զուր տեղը չեն սպիտակել:
Կնկա լացը քթի ծայրին է:
Վիճակիդ համար փառք տուր:
Տաշած քարը գետնին չի մնա:
Կին կա տուն կշինի, կին էլ կա տուն կքանդի:
Կին` շատ, բայց մայր` մեկ հատ:
Կինը ամուսնու կյանքն է:
Կուժը ջրի ճամփին կկոտրվի:
Բոռ եմ պահում:
Հոր անունը աղջկան կծախի:
Տեղդ ծանր մնա:
Ժլատից որ ձու առնես, դեղնուցը մեջը չի լինի:
Ժլատի քսակից սատանան կուտի:
Մինչև դուռը չթակես, բացող չի լինի:
Մինչև գարուն չգա, ծառ չի ծաղկի:
Մինչև նորը չգա, հնի արժեքը չի իմացվի:
Մինչև երեխան լաց չլինի, ծիծ չեն տա:
Որթնատունկը պիտի լաց լինի, որ տերն ուրախանա:
Մորը տես, աղջկան առ:
Տեսար` կատակ էր, չտեսար` իրողություն:
Տախտակներից մեկը պակաս է:
Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Մինչև կեսօր չուրախացողը, կեսօրից հետո էլ չի ուրախանա:
Մինչև հաստը բարակի, բարակը ասեղից կանցնի:
Տղան հորը կքաշի:
Հայրը կերավ ազոխը, տղայի ատամները փչացան:
Որբևայրու փեշն իր թշնամին է:
Տան անկյունում ապրիր, քան պալատում անպատկառ կնոջ հետ:
Տասը փարայի մարդ ունենաս, քսան փարայի պատիվ կունենաս:
Տանու գողին ճար չկա:
Տուն մի գնիր, հարևան գնիր:
Զատիկն առանց ավկիթի չի լինի:
Արհեստ ունեցողը մինչև կեսօր քաղցած կմնա, արհեստ չունեցողը` մինչև իրիկուն:
Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:
Հարուստը ուզածը կուտի, աղքատը` գտածը:
Իշամեղվի հետևը մեղր մի' փնտրիր:
Ինչ չկծող օձը հազար տարի թող ապրի:
Էշին չի հասնում, փալանին է խփում:
Իր աչքի գերանը չի տեսնում, հարևանի աչքի շյուղն է տեսնում:
Իր մոր մանածը` Հալեպի շուկայում է ծախած:
Իր գործը շատ տեսավ, ուրիշի զարդն է քաշում:
Իրեն չհասնես, ստվերին պիտի խփես:
Խախողին չի հասել, թթու է ասել:
Թե խոսքով բրինձի փլավ եփվի, ինձնից ծովի չափ յուղ:
Զուռնաչին մորուք չի պահի:
Լավություն արա ծովը գցիր:
Ինքն իր ստվերից է վախենում:
Էշն էն էշն է, փալանն է փոխված:
Էշը պայտի սովոր չէ:
Էշն ընկած տեղից չի անցնի:
Էշը գողացել են, փալանն է փնտրում:
Էշը դատի, ձին ուտի:
Էշը բեռան տակ չի կանգնի:
Ամեն Երուսաղեմ գնացողը հաջի չի լինի:
Ամեն խոսքին բեղ չեն ոլորի:
Անգլիացին գնաց, կոշիկը մնաց:
Բարեկամի հետ քեֆ արա, առևտուր մի արա:
Էժան միսը յուղ չի ունենա:
Սպիտակ շունը բամբակագործին վնաս կտա:
Թախտից կփախչես, բայց բախտիցդ չես կարող փախչել:
Թագավորի աղջիկն անգամ թերություն կունենա:
Կաթսան երեք քարի վրա կնստի:
Մի թել քաշի, հազար կարկատան կթափվի:
Եթե կուզես թշնամուդ հաղթել, նրա լեզուն սովորիր:
Թմբուկի ձայնը հեռվից անուշ կգա:
Թքիր ափիս, քսեմ երեսիդ:
Ալյուրս մաղվել է, մաղս էլ` կախվել:
Ման եկող աղվեսն ավելի լավ է, քան քնած առյուծը:
Համառ մարդու հացնել չի ուտվի:
Ընկած էշի համար տիրոջից ուժեղը չկա:
Մարդու բիծը ներսից է, անասունինը` դրսից:
Մարդու ո'չ միսը կուտվի, ո'չ էլ կաշին կհագնվի, միայն շնորհքը կմնա:
Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա:
Մարդը մարդով է շեն:
Մարդը լեզվով կբռնվի, անասունը` սանձով:
Մարդը հում կաթ է ծծել, հավատալ չի լինի:
Մարդ ինչ անի, իրեն կանի:
Մարդն ինչ որ քաշի, իր խելքից կքաշի:
Մարդ չունեցածն է ուզում:
Անողաց` գտնողաց:
Էշը հարյուր քուռակ էլ ունենա, ծանր բեռն իրեն կմնա:
Էշը բեռան տակ կզռա:
Է'շ, մի սատկիր, գարուն կգա:
Էշին թամբ չի վայելի:
Էշի վզից թե մի տոպրակ ոսկի էլ կախես, նորից կասեն` էշ տղա:
Աչքը` ծառին, ոտքը` քարին:
Աչքից հեռու, սրտից հեռու:
Ես` աղա, դու` աղա, մեր աղոնը ո՞վ աղա:
Ոսկին փոքր է, գինը` մեծ:


ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ | Անցում: 0 | Ամսաթիվ: 31.03.2011

1-1
ՓՆՏՐՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Դուք օգտագործում եք...
Ընդամենը պատասխան: 134

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 23.20.43.165

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2014Создать сайт бесплатно